23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայրենիք ունենալու ճանապարհը

Մեծ պրոբլեմ ունենք՝ մտածում ենք, երբ պետք է գործել և հակառակը՝ մտածելու ժամանակ չգիտես, թե ինչերով զբաղվում։ Հիմա նայում եմ Տավուշում (իսկ իրականում՝ ամբողջ Հայաստանում) տեղի ունեցող զարգացումներին ու տեսնում, որ ամեն ինչ շատ պարզ է։ Կա թշնամի, որն ուզում է մեզնից հայրենիք խլել։ Կա դավաճան իշխանություն, որ կատարում է թշնամու բոլոր պատվերները։ Կա անտարբեր մարդկանց հոծ բազմություն և կա պայքարող ժողովրդին առաջնորդող արքեպիսկոպոս՝ Բագրատ Սրբազանը։ Սա է։ Այս չորս կողմերի մեջ ընտրություն անելու համար շա՞տ է պետք մտածել։ Միթե՞ հասկանալի չէ, որ հիմա ոչ թե մտածելու, այլ գործելու ժամն է։

Մի քանի օր առաջ էլ եմ գրել՝ Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է։ Չի կարելի նրան հարվածել։ Չի կարելի վարկաբեկել։ Չի կարել պախարակել։ Նախ դա հնարավոր չէ, բայց նաև չի կարելի։ Առանց պայքար մենք Հայրենիք չենք ունենալու։ Կտոր-կտոր պոկելու են տանեն։ Ոնց կես տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Ոնց մեկ, երկու, երեք, չորս տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Լավ, ինչքա՞ն։ Բագրատ Սրբազանն այսօր իսկապես կարևոր բան է անում։ Նա ցույց է տալիս Հայրենիք ունենալու ճանապարհը։ Ու նաև քայլում է այդ ճանապարհով։ Դե եկեք նստենք ու երկար մտածենք՝ գնա՞նք մենք էլ այդ ճանապարհով, թե ոչ։ Ամոթ է էլի արդեն։ Ամոթ ու հերիք։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ