23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ

Սփյուռքի տարբեր համայնքներում հանձնակատարներ (նիկոլիկներ) նշանակելու մասին որոշման հաստատումից շուրջ 3,5 տարի անց նիկոլն ու սինանյան զարեհը գործի են անցել ու ի վերջո գտել մի քանի մարդկանց ովքեր պատրաստ կլինեն նիկոլի ստորագրությամբ պաշտոն ստանձնելու ամոթի խարանը կրել իրենց ճակատին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ռոբերտ Մարքարյանը։

«Այդուհանդերձ ուշադրություն դարձնելով նշանակումներին պարզվում է հետաքրքիր մի իրականություն:

Նշանակումները բացառապես կենտրոնացած են եվրոպական այնպիսի համայնքներում, որոնց բնակիչների գլխավոր մասը Հայաստանից արտագաղաթածներն են՝ հիմնականում 2018 թվականին նիկոլի դըմփ-դըմփ-հու-ի տակ պարողներ, որոնք իհարկե հետո խոր հիասթափություն են ապրել:

Հիշեցնեմ, որ մինչ այժմ երկու նիկոլիկներ են նշանակվել Նիդերլանդներում, իսկ մեկակական նիկոլիկներ՝ Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում ու Իտալիայում, իսկ ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի և … նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում թափով հատկապես եվրոպական փոքր համայնքներում նիկոլիկների նշանակումը դժվար չէ գուշակել նկատի առնելով հայրենիքի վաճառքին ուղղված գործող իշխանությունների քայլերն ու դրա համար նաև Սփյուռքից հաստատումն ստանալու կամ առնվազն նրա բողոքի ձայնը սանձելու նշանակությունը»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ