05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջին անգամ եմ տեսնում, որ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը

Չտրվե՛նք գայթակղությանը… Անկեղծ ասած, ես շատ լավ հասկանում եմ Սրբազանի գլխավորած շարժման հետևորդների արդարության հիմավոր պահանջը, սակայն… Սրբազանն իր խոսույթում ասում է, որ այս շարժումը պետք է լինի աննախադեպ համախմբման դրսևորում, այլ ոչ պառակտման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գրիգորյանը:

«Նույն ժամանակ մեր կրոնը մեզ պատգամում է լինել ներողամիտ, իսկ վրեժը թողնել Տիրոջը…

Հետևաբար շարժմանը մասնակցող բոլոր ընկերներիս, համախոհներիս և գաղափարակիցներիս խնդրում եմ լինել զուսպ հանրային խոսքում՝ կլինի դա հարցազրույց կամ ինչ-որ գրառում: Ձեր արդար միտումները էմոցիոնալ փաթեթավորման պատճառով կարող են վտանգել շարժման գաղափարական և բովանդակային ուղղությունը:

Ես իմ գիտակից կյանքում առաջին անգամ եմ տեսնում, որ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը… մինչ այս դեպքը նման բաների մասին կարդացել եմ միայն պատմության դասագրքերում, ուստի եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը: Զոհենք մեր ամբիցիաները հանուն մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու…

-Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև Աստծո արքայությունը ձերն է:
-Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան:
-Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն:

Ղուկաս 6:20-23

Աստծով»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ