04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա նաև հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավման փոքրիկ, աննշան քայլ է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆուտբոլասիրությամբ երբեք աչքի չեմ ընկել, բայց մեր հավաքականի այս փոքրիկ  հաղթանակը շատ եմ կարևորում: Կեցցե՜ք: Այս աղետաբեր կառավարիչների կողմից, մեր ժողովրդին պատճառած ծանրագույն կորուստների կողքին՝ գոնե փոքրիկ հաղթանակներն անհրաժեշտ են: Սա նաև հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավման փոքրիկ, աննշան քայլ է: Բայց՝ կարևոր»:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անշուշտ, այնքան ուժեղ է, որ ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անշուշտ, այնքան ուժեղ է, որ ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի։ Չեմ կասկածում, այդ քպական ոչինչին անհատապես, բարոյապես  մինչեւ վերջ ոչնչացնելու է եւ,  ճիշտ է անելու։  Խոսքս  այլ բանի մասին է։ Երկու օր հետեւոմ եմ այդ ոչինչի եւ նրա շուրջ    բողոք-գնահատական-ակցիաներին, […]

Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները: Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց: Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական […]

Ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի փաստը ոչ միայն պատմագիտական, այլև իրավական հաստատված իրողություն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան կառավարիչները բաց տեքստով ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը և դրա հետ կապված պարբերաբար մտացածին ու անհոդաբաշխ ցնդաբանություններ տիրաժավորում։ Նշածս թեման բավական զգացմունքային է ու շատ խորքային, և անընդհատ ինձ հարց եմ տալիս, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեին հրեաները, եթե […]

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում: Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և […]

Աննախադեպությունը ձեր նահանջի, կռանալու և հպատակվելու մեջ է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սրանց ասում ես` ինքնիշխանություն եք հանձնել, ասում են` ասֆալտ ենք արել, ասում ես` երկիրը սակարկման ենք հանել, ասում են` դպրոց ենք սարքում, ասում ես` հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում: Օրը 20 հոգի նույն ասֆալտը, դպրոցն ու թունելը տարբեր […]

Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք։ Նիկոլոստներն ,իրար հերթ չտալով ,փորձում են ընդդիմության վրա գլորել  այն կեղծ թեզը,որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նախ. եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն […]

Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում: ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից: Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, […]

Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում: Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել […]

Չինական վոյաժներից հետո երեկ Նիկոլը պոկվեց Տոկիո․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր Պեկինում մնալուց հետո Նիկոլը կարծես ընկել է Լաո Ցզիի ազդեցության տակ ու սկսել է չինական փիլիսոփայությունը մեկնաբանել յուրովի։ Չինական վոյաժներից հետո երեկ Նիկոլը պոկվեց Տոկիո, բայց, ոնց հասկանում եմ, չինական փիլիսոփայության տրամաբանությունը դեռ իր դոզան չի թողել։ Բարլուսով Տոկիոյից գրում է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի