16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային հերթական  փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը։ Բազմիցս առիթներ ունեցել եմ փաստերով ապացուցելու,որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստել եմ,որ թե ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը,թե միջազգային այլ  դերակատարներ նշել են,որ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է,ով ուղղակիորեն  Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։ […]

2018թ. իշխանազավթումից հետո հայ-ռուսական հարաբերություններն էականորեն վնասվեցին․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Նաթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ են դիմավորել և ճանապարհել Դոնալդ Թրամփին: Իսրայելում ԱՄՆ նկատմամբ գրեթե միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք: Եղել են դժվար ժամանակներ, և միշտ չէ, որ ԱՄՆ գործել է Իսրայելի օգտին: Միշտ չէ, որ Իսրայելի ղեկավարները  բավարարված են եղել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: […]

Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա´մ հպանցիկ է խոսվում, կա´մ շրջանցվում է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է: Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են […]

Նիկոլին ծաղրի են ենթարկում՝ նրան վերաբերվելով որպես «փափուկ խաղալիք»-ի. պետության համար անկյունաքարային ոչ մի արգումենտացիա այսօր գոյություն չունի. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահագին ժամանակ է՝ ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս մի հարցի շուրջ․ «Հայաստանը, որպես պետություն, պետական միավոր, սուբյեկտ-կա՞, թե՞ չկա»։ Ցավոք, որքան տարբեր շերտեր ես բացում, այնքան ավելի հստակ է դառնում, որ Հայաստանն այլևս չպետություն է՝ չունի պետական սահման (եթե հիշում եք՝ Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևից […]

44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ: Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է: Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ […]

Էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող երկրի ռազմավարական ոլորտը 2018-ից ի վեր մնացել է ինքնահոսի․ Սարոյան

ՀՀԿ խորհրդրի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատահական չեմ անդրադառնում գյուղատնտեսությանը, քանի որ դա հեռուն գնացող ռիսկ է պարենային անվտանգության տեսանկյունից, քանի որ նման կառավարման արդյունքում վաղ թե ուշ քաղաքացին կարող է բախվել սովի կամ սննդի հասանելիության ճգնաժամի հետ իր բոլոր տեսանելի և անտեսանելի հետևանքներով։ Մի տեղ կարդացի, որ վերջին կառավարության նիստում […]

«ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…». Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…» /ծաղր-ածու/ Մովսես Խորենացուն մենք սովորաբար հիշում ենք, երբ խոսքը ողբի մասին է, եւ, մոռանում ենք, որ մեր  մասին  պատմիչը  նաեւ գովասանքի խոսքեր է ասել, օրինակ, այս միտքը․ «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ […]

Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ,դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։ Ավելին.դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու»։ Այսինքն, ֆիքսել ես,որ Արցախի կարգավիճակը պետք է […]

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է: Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել` մարտական ընկերներ, հարազատներ, պարզապես ծանոթ մարդիկ, իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելու Ռուբենի հիշատակին: Ռուբենը մեր բանակի կիրթ, ինտելեկտուալ և լավ պատրաստված սպաներից էր, ով […]

Կարո՞ղ եք Հայաստանում գտնել գոնե մեկ խելամիտ մարդու(կրկնում եմ՝ խելամիտ), ով համեմատական կանցկացներ նախկինում թողած ժառանգության և այսօրվա միջև․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարինա Կարապետյան քանի որ ձեր էջում աչքովս ընկավ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի «ծաղկաքաղ» արված հատված, տեսանյութ եմ տեղադրում՝ ձեր շեֆն է այստեղ՝ դեռ անթրաշ կարգավիճակում, բարձրաձայն կարդում է Սերժ Սարգսյանի կողմից թողած բանակցային ժառանգության մասին… Լսու՞մ եք.․.կուզե՞իք վերադառնալ այդ կետին։ Կարո՞ղ եք Հայաստանում գտնել գոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի