01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր …

Սատանայի 10 պատվիրանները: Դավաճանիր: Կյանքեր զոհաբերիր: Ստիր: Կուռք դարձիր: Աստծու խոսքերն աղավաղիր: Շնացիր և բոլորին ասա, որ իբր գայլերի դեմ ես: Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր: Գողացիր մարդկանց հավատը: Քո տեր սատանայից բացի, ոչ մեկին մի ծառայիր: Արամ Աբաջյան

Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին»:  

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա Լորանս

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ «Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում: 2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել: Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։  

Երբ իշխանության նստած ուժը նաեւ կադրա-տկլոր է․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ իշխանության նստած ուժը նաեւ կադրա-տկլոր է Դրա համար է նաեւ, որ սրանք տանուլ են տալիս բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում եւ դա անում են  մեկ մարդու դուդուկի տակ, միտումնավոր են անում, հատուկ ծրագրով, քանդելով կայացած համակարգեր՝ բանակից սկսեցին, հասան դատարաններ, արդարադատություն, առողջապահություն, դիվանագիտություն,  խորհրդարան եւ […]

Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին։ Հայաստան- Մակեդոնիա պարտված խաղից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Պետրակովին։ Իհարկե ,Պետրակովի գլխավորությամբ մեր ընտրանին վատ արդյունքներ է գրանցել։ Բայց գլխավոր խնդիրն ամենեւին Պետրակովը չէ։ Երկու տարի առաջ Կապարոսն էր մեղավոր,այսօր՝Պետրակովը։ Գլխավոր պրոբլեմը […]

Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել: Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում […]

Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի  պայմանագրի կետերը,որը Հայաստանի փաստացի թրքացման ամրագրումն էր։ 1920-ի դեկտեմերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր […]

Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Գեղարվեստական […]

Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ եմ ասել Փաշինյանին  պատերազմի թեժ պահին… 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։ «Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի