28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խաղը  շարունակվում է.  հերթը հայկական կողմինն  է

ԵԽԽՎ-ի քվեարկություններից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել: Շատ արագ նշելու համար, թե հակահայ զեկույցների հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու, քաղաքական, ռազմական եւ նույնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերյալ գնահատականներ էին ամրագրում. թե զեկուցումները բացառապես կողմնակալ էին եւ խախտում էին անաչառությունը: Տակավի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն […]

Բարությունը վարակիչ է /ֆոտո/

Թոշակառուներին անվճար հաց բաժանող խանութի լուսանկարը լայն տարածում է ստացել համացանցում: Ինչպես տեսնում ենք` բարիության այդ դրսևորումը վարակիչ եղավ: Այսօր էլ նմանօրինակ հայտարարություն է փակցվել քաղաքի մեկ այլ խանութում: Ելնելով բարեգործության գաղտնիության սկզբունքից՝ չենք հրապարակում, թե որ խանութում է տեղադրված հայտարարությունը: Լուսանկարը՝ Օգնենք կարիքավոր ընտանիքներին Facebook-յան էջից:

Հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը. Վահան Բաբայան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Ըստ նրա՝ այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան: «Զեկույցներից մեկի […]

Չեմ կարծում, որ Անդրեասյանն այն իրավիճակում է, որ իրեն պետք է պաշտպանեն. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի բուռն քննարկումները չեին կարող հիմք կամ պատճառ հանդիսանալ ամիսներ հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի: ՀՀԿ ԳՄ այս տարվա առաջին նիստից հետո Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ պաշտպանն այն պաշտոնյան է, որից կարող եք դժգոհ լինել շատ պաշտոնյաներ, բայց դա […]

ԱԺ-ում տեղի ունեցածը կապ ունի՞ օմբուդսմենի հրաժարականի հետ/վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նախընտրում է ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել այն տեսակետը, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի խորհրդարանական վերջին քննարկման ժամանակ ծավալված կրքերը կապ ունեն օմբուդսմենի հրաժարականի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի ժամանակ ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ իշխանական պատգամավորները Անդրեասյանին խիստ քննադատության ենթարկեցին՝ անցնելով անգամ վիրավորանքների: Ի պատասխան՝ Անդրևեասյանը կոչ արեց […]

ԵՏՄ-ի վնասները կան, օգուտները՝ ոչ. Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ ԵՏՄ-ն բառացիորեն ձախողվել է: Henaran.am-ի հետ զրույցում նա, ամփոփելով ԵՏՄ-ի անդամակցության մեկ տարին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը բացասական ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա: «Միայն առաջին եռամսյակում դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 47 անգամ. 2014-ի առաջին եռամսյակում եղել է 65 միլիոն […]

«Անցած տարվա ընթացքում հայկական ԶԼՄ-ները նաև ատելություն են սերմանել»

Ինչպիսի՞ն էր տարին լրագրողների համար: Ի՞նչ տեղաշարժեր ու հետընթացներ եղան լրատվական դաշտում: Ի՞նչ ունեցանք առհասարակ: Վերոնշյալ հարցերի պատասխանը փորձել ենք գտնել Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ալավերդյանի հետ միասին: «Գուցե հոռետես թվամ, բայց տարին կրկին անհաջող էր: Իմ պատկերացմամբ` հայկական մամուլը ազատ անկման մեջ է, եւ թե երբ կհասնի հատակին, դեռեւս անհայտ է: […]

Հայ Ձմեռ պապին այլ բան է պետք. Նարինե Կռոյան

Ժամանակակից հայ գրականության նշանակալի դեմքերից մեկի՝ Նարինե Կռոյանի հետ Henaran.am-ը զրուցել է Ամանորի, Ձմեռ պապ լինելու, գտածի ու կորցրածի մասին: Դրսում ձմեռ է բայց շատ լուսավոր է… -Հավանաբար Ամանորի լույսերն են վառվում: Երևի օդի մեջ նորի, լավի սպասումի թաքուն լույս կա, որը, գուցե, միայն ես չեմ տեսնում: Երնեկ թե այս Նոր Տարին…  -Խաղաղություն բերի երկրիս: […]

Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»։ Նշենք, որ այսօր տարածվել էր տեղեկատվություն, թե նախարարը իր տան […]

Հույսը սկզբունքային լրագրողներն են

«2015 թվականն սկսվեց ընթացավ ու ավարտվեց հասարակության համար ցնցումներով ու տհաճ իրադարձություններով: Տարին սկսվեց ցավալի իրադարձությամբ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ցնցեց մեր ամբողջ հասարակությանը: Այնուհետև, փետրվարին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հիասթափության մեծ ալիք առաջացրեցին հասարակության մեջ: Հետո տեղի ունեցան Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, և ապրիլի 24-ի նախաշեմին անհեթեթ հիմնավորումներով ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչերը: Դրանից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի