28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանման պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանման առաջին մեղավորը Ադրբեջանն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին, որ Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ։ «Ադրբեջանն է մեղավոր, ստատուս քվոն պահպանվում է։ Այն կարելի […]

«Մի կաթիլ մեղրի» ծավալը

Ծանոթացա «Խմբագրի կողմից լրագրողին իր աշխատանքից հեռացնելը` քաղաքական հայացքների համար վերտառությամբ հայտարարությանը», որտեղ «Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն փաստացիորեն կեղծ տեղեկատվություն է տարածել` հրապարակման հիմք դարձնելով ոչ թե փաստերի շարադրանքն եւ առնվազն երկկողմանի տեղեկատվության քննությունը, այլ «հայտնի է դարձել», «ակնհայտ է» գուշակող ձևակերպումները: Իսկ որտեղից է վերոնշյալ ՀԿ-ին «ակնհայտ դարձել» , ով է ինֆորմացիա տրամադրող աղբյուրը, […]

«Որևէ ֆորմատով՝ կլինի անունը Վարդուշ, Հայկուշ, չի լինելու »

«ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ տեսակետ, պարտադիր չէ՝ մեր տեսակետներն իրար համընկնեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ  հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԲՀԿ-ի մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն: Նա նշեց, որ ինքը և  իրենց մի քանի […]

Վարկաբեկված վարկանիշ

Վարկերը եւ Հայաստանի արտաքին պարտքը շարունակում են մնալ խորհրդարանական քննարկումների գլխավոր թեման: Ընդդիմադիր պատգամավորները իշխանության ներկայացուցիչներին հորդորում են հրաժարվել վարկերից, քանի որ դրանք անարդյունավետ են օգտագործվում: Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը հակառակ կարծիքի է: Նրանց խոսքով հնարավոր չէ բարդ ծրգարերն իրականացնել առանց վարկերի: Հերթական վարկը Հայաստանին տրամադրելու է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը` 40 մլն դոլար 25 […]

Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀՀ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրել է, որ վերջինիս հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը: Հիշեցնենք՝ երեկ հայրենի պատգամավորները ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեցին առկա խնդիրը, որ աշխարհում վառելիքի գները նվազում են, մինչդեռ մեզ մոտ բենզինը շարունակում է մնալ նույն գնին կամ մեկ- մեկ թանկանալ: Ըստ […]

Նախնադարյան մեթոդներով` անխոչընդոտ

Վերջապես երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշեց` «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվում Արման Սաղաթելյանը: Մինչ կհայտարարեին գործադիր տնօրենի անունը տեղի ունեցան օրենքի մի շարք խախտումներ, որոնց մասին Henaran.am-ը փորձեց զրուցել վերը նշված պաշտոնի համար հայտարարաված մրցույթի թափուր տեղի համար դիմած ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ: Տիկին Ավետիսյանն […]

Ով է խանգարում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանում վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 11 տոկոսով  է նվազել, այն դեպքերում, երբ հարևան երկրներում վառելիքը ընդգծված էժանացել է: «Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր. Ռուսաստանում իջել է  33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ […]

Սերը թունդ է

«Ես կարծում եմ՝ այս երկու, երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Պատգամավորի  խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է […]

Ծառուկյանավարի

«Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես  խոստացել էր, ժամանել է Հայաստան։ Սպասվում էր, որ նա կխոսի իր կուսակցության մեկնարկի մասին, սակայն այսօր նա զբաղված է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016» կազմակերպչական հարցերով։ Արա Աբրահամյանը մրցանակներ է բաժանում «գիտական և ստեղծագործական աշխատանքների» համար»: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը բնական համարեց Արա Աբրահամյանի այս վարքագիծը նշելով, որ […]

Մուտիլովկաներ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառում է, որ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Մարդու իրավունքների պաշտպան: «Մուտիլովկաներ են: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»,-այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նշենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ կան, թե ընդդիմությունը կառաջադրի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի