01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ում հետ է բացառում համագործակցությունը (տեսանյութ)

Այս պահին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը գտնվում է կազմակերպչական գործընթացում, ներկայացրել է փաստաթղթերը գրանցման համար: Այս մասին Henaran.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա հայտնեց, որ հիմա փնտրում են գրասենյակ, և երբ կուսակցությունն էլ պաշտոնապես կգրանցվի, կուսակցության գրասենյակի բացում կարվի:

«Այս պահի դրությամբ բազմաթիվ են դիմորդները»,-ասաց նա, ապա հավելեց, որ կոնկրետ անդամագրվողների թիվը կհայտարարեն գրանցումից հետո:

Հարցին, թե որ կուսակցությունների հետ կհամագործակցեն, նա պատասխանեց. «Մենք պետք է լայն համագործակցություն ծավալենք, չեմ կարող ասել, թե որ քաղաքական ուժերը կլինեն մեր գործընկերները, բայց բոլոր նրանք, ովքեր մեղսակից են այս 25 տարվա արատավոր երևույթների մեջ, ներկայացրել են 25 տարվա այս ավտորիտար ռեժիմը և չեն դատապարտել իրենց անցյալն, ապա նրանց հետ մենք հնարավորություն չունենք համագործակցելու»:

Զ. Փոստանջյանը շեշտեց, որ մասնակից են լինելու բոլոր քաղաքական գործընթացներին: «Լինելու են բազմաշերտ գործողություններ»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է մամուլի եղած հրապարակումներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խոչընդոտել է այս կուսակցության ստեղծմանը, ապա Զ. Փոստանջյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել դա»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ