02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Հանրապետականում » Ծառուկյանին ընդդիմություն չեն համարում

«ՀՀԿ-ն որևէ կուսակցության հետ՝ բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետնըտրական զարգացումների հարց չի քննարկել, այդ թվում՝  «Ծառուկյան» դաշինքի  հետ», –  ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 
«Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքն արմատական ընդդիմություն է։ Շատ քաղաքացիներ, ինչու չէ, նաև դաշինքում ընդգրկված քաղաքական գործիչներ, որոնք այդքան էլ քիչ չեն, հենց իրենք «Ծառուկյան» դաշինքին ընդդիմադիր չեն համարում», – շեշտեց Շարմազանովը։
 
Լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ն ապագայում կկազմի՞ կոալիցիաներ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից հետո մենք կֆիքսենք որ ուժերն են իրավուքն ձեռք բերել ունենալ խմբակցություններ նոր խորհրդարանում, և կա՞ ուժ, որը կարող է միայնակ կազմել կառավարություն:

 Կոալիցիաները ինքնանպատակ չեն լինելու։ Դրանց հիմքը լինելու է ընդհանուր ծրագրային տեսլականը։ ՀՀԿ-ն առանց գաղափարական հիմքի որևէ ուժի հետ չի պատրաստվում կոալիցիաներ կազմել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ