06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խայտառակություն ու այլանդակություն»

Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքը, որը քաղաքական ենթատեքստերով են պայմանավորում, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խայտառակություն ու այլանդակություն է որակում: «Քաղաքում նման դեպքերը համարում եմ խայտառակություն ու այլանդակություն, ուրիշ ոչ մի բան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ցավակցելով հարազատներին ու ընտանիքին: «Ընդհանրապես յուրաքանչյուր երիտասարդի մահը, այն էլ հայորդու ցավ է, մեծ ցավ»,-ասաց […]

«Եթե ոչ Սինգաքուր»

«Ես նոր վարչապետի հետ աշխատել եմ ու շատ մեծ, դրական կարծիքի եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է: Պատգամավորը հույս ունի, որ նոր վարչապետն ամեն դեպքում եթե ոչ Սինգապուր, բայց զարգացած տնտեսությամբ Հայաստան կկառուցի: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության, թե այլևս բիզնեսներ […]

«Իմացանք, որ միայն բահերով չի, որ կռվում ենք» (վիդեո)

«Կարևորը բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակն է և ոչ թե հզոր զենքի առկայությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված զենքի տեսակներին: «Եթե կարողանանք ստեղծել մի վիճակ, որ զինվորը բարոյահոգեբանական վիճակով կատարյալ լինի, շատ ավելի մեծ արդյունք կունենանք: Հավատացեք, որ լավագույն զենքի տեսակներն էլ չեն կարող […]

Անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ավելի լավ ճանաչենք իրեն. Բիշարյանը` վարչապետից (վիդեո)

«Բնականաբար, հարցերին որոշակի պատասխաններ տվեցին, որոնք կարճ և կոնկրետ էին: Դեռևս առաջին հարցուպատասխանն էր Ազգային ժողովի պատգամավորների համար, և միանգամից այդ մի քանի հարցերի պատասխանից գնահատական տալ, ճիշտ չի լինի, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ավելի լավ ճանաչենք իրեն»,-Henaran.am-ի հետ ասա զրույցում Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ունեցած […]

Հավանական համարում եմ, որ նոր կառավարությունում կլինեմ. Վաչե Գաբրիելյան

Այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտենակատար  Վաչե Գաբրիելյանը  ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով  լրագրողների հարցին,  թե Գաբրիելյանն  իրեն տեսնում է նոր ձևավորվող կառավարությունում, նշեց.  «Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինելս: Կառավարության ծրագիրը կլինի այն ժամանակ, երբ որ կլինի»: Նա նշեց, որ զրուցել է վարչապետի հետ, քննարկումներ են իրականացվում: «Կարծում եմ,  որ ժամանակի ընթացքում թե՛ նոր կառավարության կազմը պարզ […]

Վայելում ենք հասարակության վստահությունը. Արմեն Աշոտյան

«Մենք շարունակում ենք վայելել հասարակության վստահությունը։ ՀՀԿ թեկնածուներից շուրջ 160-ը ընտրվել կամ վերընտրվել է իր պաշտոնում»,-այսօր` սեպտեմբերի 20-ին ք հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ լինելով արդյունքներից՝ արձանագրում ենք, որ խնդիրներ ենք ունեցել որոշ համայնքներում։ Անգամ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն են խնդիրներ ունենում, ոչ ոքի են խաղում […]

«Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն է հաղթել, դա փիլիսոփայական կատեգորիա է»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Հայաստանում ֆեոդալական համակարգ է, և ինչպես առաջ եմ ասել` հիմա էլ հաստատում եմ` մենք Հայաստանում ՏԻՄ համակարգ չունենք: Տեղամասերում, խոշոր հաշվով, խախտումներ չեն եղել, եղել են չիմացության պատճառով առաջացած խնդիրներ»,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններն` ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն […]

‹‹Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չէ››

‹‹Արմատական փոփոխությունների  հասնելու համար մեծ ջանքներ են անհրաժեշտ: Մեկ մարդը կամ նույնիսկ Կառավարությունը դրան միայնակ հասնել չի կարող: Կարեն Կարապետյանին երևի շատ են անձնավորում››, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Բանախոսը շեշտեց՝ այնտեղ, որտեղ  Կ.Կարապետյանն աշխատել է, դրական տպավորություն է թողել իր գործընկերների վրա: ‹‹Այնտեղ, որտեղ նա աշխատել է, դրական էմոցիաներ է […]

Վտանգավոր է. ներդրումները պակասում ու պակասում են

«Ակնհայտ է, որ Հայաստանում օրեցօր շեշտակիորեն պակասում են ներդրումները, և դրա բնական պատճառները բոլորիս հայտնի են` Հայաստանի տնտեսական կլիման` բառիս բուն իմաստով: Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությանը չի նպաստելու Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Հայաստանում ներդրումների նվազմանը: Ըստ […]

«Ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար»

«Դա ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար, ոչինչ չի տա մեզ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն` անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է լինելու: Հիշեցնենք, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն էին գրել, որՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: «Դա ոչինչ չի կարող փոխել, որովհետև ասենք թե մենք տեսանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված