Հայաստան ներկրված սննդամթերքի 4-ից 5 տոկոսը թուրքական է.սոցիոլոգ /տեսանյութ/
«Բիզնեսը միջազգային երևույթ է: Եթե շահույթը մեծ է , ապա բիզնեսը բոլոր արգելքները կհաղթահարի իր նպատակին հասնելու համար: Կոռպոռատիվ գաղափարները բիզնեսի վրա չեն ազդում, բիզնեսը միանգամից չի կարող ծառայել հայրենասիրակ մղումներին»,-այսօր՝հունիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական առևտրային հարաբերություններին Ադիբեկյանը նշեց, որ այս պահին մենք չենք կարող վերահսկել , որ մեր ապրանքները Ադրբեջանում չվաճառվեն. «Վրացին գնում է հայկական ծիրան ու վաճառում ադրբեջանցուն: Այս է պատճառը, որ վերջերս հայկական ծիրան և կարտոֆիլ էր հայտնվել ադրբեջանական շուկայում»:
Սոցիոլոգի խոսքով՝ տարեկան 137 միլոն դոլարի ապրանք է ներմուծվում Թուրքիայից: Ադիբեկյանը նշում է, որ ինքը որպես հայրենասեր դեմ է, որ Ադրբեջանից մթերք ներմուծվի Հայաստան. «Նրանք ջարդում են մեր հուշարձանները, խոշտանգում մեր զինվորների դիակները ու մենք հանուն շահի նրանցից ապրանք ենք բերում»,-նկատում է սոցիոլոգը:
Ադիբեկյանը փաստում է, որ եթե մենք պատերազմում ենք, ուրեմն պետք է լինենք ավելի հետևողական և գործենք գրագետ. «Մենք ճանճից փիղ ենք սարքել ու չենք նկատում, որ ներկրված սննդամթերքի 4-ից 5 տոկոսը թուրքական է: Հարկավոր է սանկցիաներ կիրառել ու նաև բիզնեսմենն էլ պետք է հասկանա, որ սրանով թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում»,-նկատեց Ահարոն Ադիբեկյանը:
Մանրամասները և տեսանյութը քիչ անց: