29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տրվել է բացատրություն. փոխվարչապետը համաձայն չէ Փաշինյանի հետ

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաձայն  չէ քննադատություններին, թե Կառավարության` 2017-2022 թվականների ծրագրում դրված նշաձողն ավելի բարձր պետք է լինի: «Կարծում եմ, որ իրատեսական չէին լինի ավելի բարձր թվերը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Օրինակ` ծրագրով առաջարկվում է 12 տոկոսային կետով կրճատել աղքատությունը 5 տարվա ընթացքում, ինչն, ըստ տնտեսագետների և ընդդիմադիր պատգամավորների, շատ քիչ է:

Այս մասով փոխվարչապետը նկատեց. «Նույնիսկ 12 տոկոսը շատ հավակնոտ է, և մենք վերցրել ենք շատ հավակնոտ թիրախ»:

Ինչ վերաբերում է մնացածին` գործազրկություն, նվազագույն աշխատավարձի բարձրացում, ապա Վաչե Գաբրիելյանը շեշտեց, որ դրանց համար ևս իրատեսական թվեր են նշվել, կարող էին ավել էլ գրել, բայց եթե վստահ չեն, որ կատարելը կհաջողվի, ո՞րն է գրելու իմաստը: 

Արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում ասվում է, թե նախորդ ծրագրերից ոչինչ չի կատարվել, և ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ կատարվելու է` Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Որը կատարվել է կամ չի կատարվել, տրվել է համապատասխան բացատրություն: Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ասված է եղել, որ հետևողականորեն մեծացնելու ենք, 32 հազարից հասնելու ենք 65 հազարի, ծրագիրը կատարվել է, 55 հազարի հասել ենք, հետագայում տնտեսական ոլորտում խնդիրներ են առաջացել, 55 հազար դրամից չենք անցել: Բայց որ ասեն, թե ընդհանրապես չի կատարվել, խնդիրներն ընդհանրապես չեն լուծվում, այդպես չէ»:

Հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ մի շարք ձախողումներ են եղել, և որ նախագահ Սերժ Սարգսյանն է դրանց պատասխանատուն, փոխվարչապետ Գաբրիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է նայել իրականության և այն պայմանների մեջ, որ տեղի է ունենում, այն նշաձողերը, որ նշվում են, նրանք են, որ հավակնոտ են, ու մենք ձգտելու ենք այդ նշաձողերին»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ