20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս դաշինքը չի փլուզվելու» (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սասուն Միքայելյանի համոզմամբ` իր, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև նոր ձևավորված դաշինքը նման չէ նախորդներին, սա փլուզվելու ենթակա չէ, այն ունի գաղափարական հենք: Henaran.am-ի հարցին, թե որն է երաշխիքը, որ խորհրդարան մտնելուն պես սա էլ չի փլուզվի, ինչպես մյուս դաշինքները, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ սա խորհրդարան մտնելու, ձայն հավաքելու համար չի […]

«Այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ մարդկանց գրպանների վրա»

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը և քաղաքական որոշում է, և տնտեսական: «Բայց ամեն դեպքում կարծում եմ՝ այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ դեկտեմբերին, և եթե եղանակը հունվարից էլ չտաքանա, մարդկանց գրպանի վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ մարդիկ ավելի շատ էնէրգիա ու գազ են սպառում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: […]

Կլքի՞ «Ժառանգությունը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերը, թե ինքը լքելու է կուսակցությունը: Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ա. Բախշյանը հրաժարվելու է կուսակցության անդամակցությունից և անդամագրվելու է «Ազատ դեմոկրատների» շարքերը: «Ես չեմ ասել, որ կուսակցությունը լքելու եմ, ես ասել […]

Նոր բախումները մատնանշում են բանակցային քայլերի կարևորությունը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուորլիքը մասնավորապես նշել է. «Խորապես ցավում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել […]

«Ակնկալում ենք հասցեական գնահատականներ․ լռությունն ավելի լկտի է դարձնում Ադրբեջանին»

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որն այս տարվա վերջին նիստն է։ Նիստից հետո ՝  լրագրողների հետ ճեպազույցի ընթացքում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը   նշեց՝ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաղքական ու արտաքին քաղաքական հարցեր,  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը  առաջնագծում, Տավուշի մարզում։ «Այսօր առավոտյան ադրբեջանական  կողմը Չինարի գյուղի շրջակայքում իրականացրել  է դիվերսիոն գործունեություն, […]

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին. քաղաքագետ

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրանց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։ Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց […]

Քահանաներն ու ինքնաթիռները

Քահանաները ինքնաթիռների նման են. մարդիկ և զանգվածային լրատվության միջոցները նրանց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկն ընկնում է։ Բայց մի՛ մոռացեք, որ նրանցից տասնեակ հազարավորները շարունակում են սավառնել։ Ն.Ս. Ֆրանցիսկոս Առաջին Պապ

Ձայն չեն հավաքո՞ւմ

Վերջերս Henaran.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչ խառնաշփոթ է տիրում Վանաձորում: Քաղաքացիները պնդում էին, որ «Հայկական վերածննդից» ասել են, որ եթե հիմա ցուցակագրվեն ու ընտրություններին իրենց ձայն տան, ապա իրենց ավանդները կվերադարձվեն: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը` ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, թե «Օրինաց երկիրն» այն ժամանակ էլ ավանդների վերադարձման համար երկար պայքարել […]

Կմիանա՞ն ազատամարտիկները

«Երբ մենակ չես կարողանում ոչինչ անել, հինգով չես կարողանում, հարկավոր է 10-11 մարդու ընդգրկել պայքարի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կհամագործակցեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար: Ըստ Մ. Եղիազարյանը՝ պետք է համախմբվել նրանց շուրջ, ովքեր պայքարում են երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի դեմ: «5 […]

Ճիշտ կողմնորոշվելու դեպքում ինքը կունենա հաջողություններ. Բաղդասարյանն՝ Օհանյանից (վիդեո)

«Դաշտն ինքը պիտի որոշի, ինքը միշտ ունեցել է մեծ պատասխանատվություն քաղաքական դաշտում, բնականաբար, ինքը կարող է փորձել իր ուժերը մաքուր քաղաքական դաշտում՝ առանց պաշտոնի, դա իր որոշելու խնդիրն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դաշտում է տեսնում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված