29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական շուխուր անելու փորձն է. մտավորականները մանրամասնում են

«Մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու առաջարկ ներկայացնելուց առաջ մեկ տարի պետք էր մասնագետների մասնակցությամբ հանրային լսումներ հրավիրել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով «Ելքի» առաջարկին:

«Միայն պատմագետներն ու բանասերները կարող են խոսել այդ գործիչների մասին: Կուսակցական ռասիզմ է կարծես, գոնե մի տարի պետք էր նախապատրաստել հասարակության կարծիքը: Հապշտապ, չմտածված բան է, հերթական շուխուր անելու փորձն է: Ավելի լավ է քաղաքի մաքրության մասին մտածեն»,- նկատել է Արտավազդ Բայաթյանը:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ ավագանու խմբակցության առաջարկին հեգնանքով է արձագանքեցլ «Վերջապես մի թերություն տեսա մեր հայրենիքում, բոլոր հարցերը մենք լուծել էինք, մնացել էր փողոցներն անվանափոխելու հարցը: Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ հսկայական արտագաղթ է, Հայաստանը վերանում է: Ինձ համար իսկական խնդիր է, որ երիտասարդերը չեն ուզում բանակ գնալ: Սրանք են գլոբալ խնդիրները: Նույնն է, որ ես հսկայական վերանորոգում եմ սկսում տանս ու մտածում եմ, թե պլենդուզն ինչ գույն ներկեմ: Հիմա այս խնդիրը պլենդուզն է»:

Ասուլիսի բանախոսներից` երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ գտնում է, որ  նախ եւ առաջ պետք էր քաղաքական գնահատական տալ բոլշեւիկյան ժամանակաշրջանին, գաղտնազերծվեին բոլոր փաստաթղթերը, հանրային քննարկումներ հրավիրվեին, որից հետո միայն նման առաջարկներ ներկայացվեին:

«Մյուս կողմից, մեխանիզմն է անհասկանալի: Խմբակցությունն առաջարկն անում է ավագանուն, որի անդամներն էլ որոշում են կայացնում: Հենց մի խումբ մարդկանց առաջարկով էր, որ այսօր Էջմիածնում ունենք Արամ Ասատրյանի անվան փողոց: Նույն հաջողությամբ մի օր կարող ենք հայտնվել Լեւոն Տեր Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի անվան փողոցում»,- ասել է  Վահան Արծրունին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցները, որոնք կրում են խորհրդային ժամանակաշրջանի հակասական քաղաքական գործիչների անուններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ