29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Տիգրան Սարգսյանը ազգի թշնամու կարգավիճակ չստացան

Հայաստանում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարդիկ անհատապես դրա մեջ շահագրգռված չլինեն։ Դա է՝ դարերով ձևավորված հայու գենի առևտրական հիմնաքարերից մեկը: Անցած տարի տեղի ունեցած հեղաշրջման մոտալուտ ու անխուսափելի տապալումը կանխելու համար, հիմա փորձ է արվում հող նախապատրաստել հեղափոխության համար: Փոխվում է գործողությունների տրամաբանությունը: Հեղաշրջումը պահանջում է համակարգին կանգնեցնել փաստի առաջ և ներքին փոփոխություններ պարտադրել, մինչդեռ հեղափոխության համար անհրաժեշտ է մարդկանց զանգված:

Դատարկվում է բյուջեն, պահուստային ֆոնդերը, ֆինանսապես գամվում են խոշոր մենաշնորհները… 250 հազար պետական աշխատող կա և 470 հազար թոշակառու: Այս խավին զրկելով եկամուտից՝ անշուշտ կարելի է ակնկալել խոշոր բողոքի ալիք, սակայն, երկրի աշխատունակ բնակչության կեսը զբաղված է գյուղատնտեսությամբ: Այդ 800 հազար մարդիկ սովոր են միայն իրենց բերքով ապրել: Եթե Լարսը փակվի, տակ կտան, վարկերը չեն մարի, բայց սոված չեն մնա և նրանք գիտեն, որ հողերը իրենց ձեռքից չեն խլի: Սա ահագին բարդացնում է հեղափոխության մարտավարությունը, քանի որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ գրեթե ամբողջովին վերահսկում են իրավիճակը գյուղական համայնքներում:

Կա միայն մեկ գործոն, որը կախվածության մեջ է պահում Հայաստանում աշխատող գյուղացուն՝ դա ջուրն է: Հայաստանում շատ քիչ համայնքներ կան, որտեղ ինքնահոս ջրի քանակը բավարար է նույնիսկ սեփական պարենային կարիքները հոգալու համար: Գյուղացու ջուրը գալիս է Սևանից և տարբեր ջրամբարներից: Ջրամբարներն էլ, թեպետ ռազմավարական օբյեկտներ են, բավականին ապահով են դիվերսիաների տեսանկյունից, քանի որ մարդկային գործոնի ռիսկը մինիմալ է: Մինիմալ է, բայց կա: Կա մի պարզ և բավականին եկամտարբեր տարբերակ, որպեսզի, ոչ թե ջրամբարները շարքից հանել, այլ այդ ջրամբարներից եկող ջուրը: Ջրի մակարդակը պետք է իջեցնել այնքան, որպեսզի այդ ջրամբարում ֆաունան սատկի՝ թունավորելով ամբողջ ջրամբարը: Էս պահին Ազատում ու Ախուրյանում հարցը «լուծված» է, այլ տեղերում դեռ «աշխատում» են:

Հասկանում եմ, որ վա-բանկ պիտի գնաք, քանի որ այլընտրանք չունեք, բայց հլը մի պահ պատկերացրեք, ինչ է լինելու, եթե հանկարծ տապալվի ծրագիրը: Եթե հանկարծ Սերժը դիմակայեց, եթե կարեցավ, եթե պարսիկները հասան, եթե չինացիք չթողեցին… կարող ա 1% է հավանականությունը, բայց կա… ու հաստատ 1% չէ, որ դուզը խոսանք: Ինքնաբերաբար սկսվելու է հակահեղափոխական ալիքը: Ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ Տիգրան Սարգսյանը ազգի թշնամու կարգավիճակ չստացան, նրանք կարող են հանգիստ լինել իրենց սերունդների անվտանգության համար: Ձեզ ո՞վ ա պաշտպանելու հարյուր հազարավոր կատաղած գյուղացիներից, և նրանց առաջնորդող մարգինալ ու շատ ամբիցիոզ նացիստներից: Սահակաշվիլին եվրոպամետ տղա էր, իրա մուռ հանելը շատ ցիվիլ էր:

Հ.Գ. Արծվիկ ջան, հասկանում ես չէ, որ չես կարենալու ասես՝ «դե ես զգուշացնում էի, ինձ չէր լսում»: Դու բոլորից շուտ ու բոլորից լավ գիտես, ինչ ա տեղի ունենում հիմա և ինչ հետևանք է դա ունենալու մյուս ոռոգման սեզոնին: Վստահեցնում եմ, ահագին շատ վրդովված մարդ, պահանջելու է պատասխանես, թե ի՞նչ էիր անում դու այդ օրերին:

Արթուր Դանիելյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ