14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տա Աստված, որ արդարանան մեր ժողովրդի հույսերը…»

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորանքը ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ տոների առթիվ Սիրելի հայրենակիցներ, ծնողներ, հարազատներ, պատերազմի դաշտում ձեր քաջությամբ և համարձակությամբ անարգ թշնամուն արժանի հակահարված տված իմ պաշտելի մարտական ընկերներ. պատմության գիրկն է անցնում 2017 թվականը, որը սոցիալ֊տնտեսական դժվարին պայմաններում ապրող մեր ժողովրդի համար գոյատվության փորձություններով լի ևս մեկ տարի էր: Ես […]

Չի բացառվում, որ Թրամփն արտասանի ցեղասպանություն եզրույթը

«Եթե, իհարկե, թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան այս հեռանկարով, ապա չի բացառվում, որ էքսցենտրիկ պահվածքով առանձնացող Դոնալդ Թրամփը նաև արտաբերի ցեղասպանություն եզրույթը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա հորդորեց ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Էրդողանը փորձում է դրոշակակիր դառնալ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների մասով: Ստյոպա Սաֆարյանն այս համատեքստում նկատեց, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ոչ […]

Հանրապետականների մոտ խառնաշփոթ է

«Տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունն ընտրություններից հետո չխոստացավ թեժ աշուն և, դե ֆակտո, ճանաչեց ընտրության արդյունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2017 թվականի քաղաքական իրադարձություններն, ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ ընդդիմությանը կարելի է մեղադրել նրանում, որ մարդիկ, այլընտրանք չտեսնելով և ընդդիմությանը հավատալու դառը փորձ ունենալով, ներգրավվում են ձայների վաճառքի մեջ: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ընդդիմության մասով ևս որոշում […]

Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ. Շարմազանով (տեսանյութ)

«2018-ը կգա, բարին հետը: ՀՀ նախագահը «Արմենիային» տված իր հարցազրույցում բոլոր հարցերին ուղիղ պատասխան է տվել, նա շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, ի՞նչ է լինելու 2018-ին, ՀՀԿ-ն «Դաշնակցության» հետ կառավարելու է մինչև 2022 թվականը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով 2018-ի վարչապետի հարցին:  Նա նշեց, որ կուսակցությունում […]

ԱՄՆ-ից հայ բայքերները անակնկալ մատուցեցին հայ զինվորներին/տեսանյութ/

ԱՄՆ-ում  գործող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները մշտապես ապրում են հայրենիքով: Ակումբի նախագահ Սամ Նաջարյանը և փոխնախագահ Հարութ Բոգարյանը օրերս ծնունդ տվեցին մի նախաձեռնության: «Մեր ընկերներով մենք նվիրված ենք մեր երկրին և ոչ մի կուսակցության չենք պատկանում: Քանի որ օտարության մեջ ենք` պարտական ենք մեր երկրին ու հայ զինվորին: Միշտ պետք է […]

Ինչ նպատակ էր հետապնդում նախագահի այցը

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 26-ին Վրաստան կատարված այցը մի քանի կարևոր նպատակ ուներ: Նախ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարբեր ուղղություններով՝ տարբեր ոլորտներում զարգացման հարցեր: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Վերջերս ակտիվ գործողութուններ էին ընթանում տարածաշրջանում, կան նաև այդ թեմաներով քննարկումներ անելու անհրաժեշտություն, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի […]

Մարդիկ ստիպված մտածում են, որ միակ ուղին զենքով հարց լուծելն է

«Եթե մի երկում բնակչության կեսն արտագաղթում է, աղքատությունը 30 տոկոսից ավելի է, ակնհայտ է, որ մարդիկ կենսագործունեության հնարավորւթյուն չունեն ու պետք է պայքարեն, ու որոշներն այդ պայքարը տեսնում են զենքի միջոցով»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով զենքի միջոցով հարց լուծելու հնարավորությունից: Ըստ Մարտիրոսյանի՝ դա ճիշտ ճանապարհը չէ: «Իհարկե, դա […]

«Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի»

«Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում ՀՀԿ-ի հետ կոապիցիա կազմելու վերաբերյալ լուրերին: «Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել […]

«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա դատախազի նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընդմիջումից հետո  շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) նկատմամբ դատավոր Արթուր Օհանյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս […]

«Տոնը նրա համար չէ, որ հետո լրացուցիչ սթրեսներ ձեռք բերենք՝ ոնց ենք վարկը փակելու» (տեսանյութ)

Ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանի ներկայացմամբ՝ հայերս այն բացառիկ ժողովուրդներից ենք, որ Սուրբ ծնունդը նշում ենք ճիշտ ժամանակին՝ հունվարի 6-ին, մինչդեռ ողջ Եվրոպան նշում է ձմեռային գիշերահավասարից հետո: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» մամուլի ակումբում:  Ըստ նրա՝ հայերի ամենասիրված տոներից մեկն է դարձել Ամանորը, մեծ հանդիսությամբ են նշում, սակայն պետք է հշել, որ նախկինում Նոր տարվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի