06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքն ավելի լուրջ ակցիաների է դիմում. Ս. Բագրատյան

«ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, և օրենքի շրջանակում ցանկացած քաղաքական պայքար ընդունելի է:
Որևէ մեկը չի կարող ասել, որ ակցիա չի կարելի անել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից իրականացված ակցիային:

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ակցիա իրականացրած պատգամավորների դեմ կփորձեն քայլեր իրականացնել, Բագրատյանն արձագանքեց. «Այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրված է:

 Պետք է քննարկել, եթե օրենսդրական նախաձեռնության կարիք կա, ապա այդ հնարավորությունը պետք է իրացնել: Ընդդիմությունը հենց նրա համար է, որ կարողանա օրենսդրական նախաձեռնություններով ակտիվացնել հանրային դաշտը»:
Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը նման ակցիաների ինչու չի դիմում, պատգամավորը պատասխանեց. ««Ծառուկյան» դաշինքն ավելի լուրջ ակցիաների է դիմում: Օրինակ՝ իրականացնում է համակարգային փոփոխություններ, քանի որ ամենամեծ ակցիան ամենօրյա ծանր աշխատանքն է»:
 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին: Նրանք երկու գունավոր ճայթռուկ վառեցին ԱԺ դահլիճում, որտեղ շնչելն այդ պահին անհնար դարձավ:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ