03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԼՔ-ը շարունակում է

ԵԼՔ-ը շարունակում է Երեւանի փողոցների անվանափոխման շուրջ պահանջը՝ առաջարկելով Կասյանի փողոցը անվանակոչել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով: Այս առնչությամբ Ստեփան Դանիելյանը գրում է. Վազգեն Ա Բուխարեստցին Խորհրդային տարիներին իրոք սիրված էր ժողովրդի կողմից և յուրօրինակ ազգային խորհրդանիշի էր վերածվել: Դրան հատկապես նպաստում էին նրա պատկառելի արտաքինը և առաքինի պահվածքը: Արտասահմանից ժամանած պատվիրակությունները զարմանում էին նրա […]

Երեք տարբերակ

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 3 տարբերակ է տեսնում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախևառաջ կարևոր է հիշել, որ Ադրբեջանն է այս անգամ մասնակցում այդ զորավարժություններին, և հենց սա կարող է լինել պատճառ, որի համար Հայաստանը վերջին պահին հրաժարվեց: «Այս դեպքում […]

Դուրս կգա՞

«Մենք  չենք հայտարարել, որ հենց սեպտեմբերից փողոցային  պայքար ենք սկսելու, դրանք ընդամենը մամուլի հրապարակումներն են, այլ ասեն ենք, որ մենք պատրաստ ենք պայքարի, եթե այլ քաղաքական ուժեր ևս նման ցանկություն ունենան, քանի որ ակնհայտ է, որ որևէ առանձին քաղաքական ուժ չի կարող առանձին իրավիճակ փոխել երկրում: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա հունիս- հուլիս ամիսներին […]

Ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Տիգրան Սարգսյանը ազգի թշնամու կարգավիճակ չստացան

Հայաստանում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարդիկ անհատապես դրա մեջ շահագրգռված չլինեն։ Դա է՝ դարերով ձևավորված հայու գենի առևտրական հիմնաքարերից մեկը: Անցած տարի տեղի ունեցած հեղաշրջման մոտալուտ ու անխուսափելի տապալումը կանխելու համար, հիմա փորձ է արվում հող նախապատրաստել հեղափոխության համար: Փոխվում է գործողությունների տրամաբանությունը: Հեղաշրջումը պահանջում է համակարգին կանգնեցնել փաստի առաջ և ներքին փոփոխություններ պարտադրել, […]

ԵԱՏՄ-ի հարցով «ԵԼՔ»-ում անհամաձայնություն չկա՞

Եվասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն է բարձրաձայնել դեռ մեկ ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռուսաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով հայաստանյան վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատելն անհնար դարձավ: Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին, նույնիսկ տեսակետ կա, որ «Ելք»-ում հստակ դիրքորոշում չկա այս հարցի վերաբերյալ: Հայտնի է, […]

Հերթական շուխուր անելու փորձն է. մտավորականները մանրամասնում են

«Մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու առաջարկ ներկայացնելուց առաջ մեկ տարի պետք էր մասնագետների մասնակցությամբ հանրային լսումներ հրավիրել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով «Ելքի» առաջարկին: «Միայն պատմագետներն ու բանասերները կարող են խոսել այդ գործիչների մասին: Կուսակցական ռասիզմ է կարծես, գոնե մի տարի պետք էր նախապատրաստել հասարակության կարծիքը: Հապշտապ, չմտածված բան է, հերթական […]

Հանգիստ. «Ելքը» չի պառակտվում

«Ելք» դաշինքի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն ասում է, որ իշխանություններն ու մամուլի տարբեր հրապարակումները փորձ են անում ինչ-որ «կեղտ» գտնել իրենց դաշինքում: «Իրենք անընդհատ խոսում են «Ելքի» փլուզումից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե այն, որ դաշինքի համատեղ գրասենյակը փակվել է, վկայում է այն մասին, որ դաշինքի մաս կազմող կուսակցությունների մեջ […]

«Շատ անտրամաբանական տրամաբանություն ունենք»

«Երևան-Սևան մայրուղին վերջապես վերանորոգվում է, սակայն կրկին անտրամաբանական ու հերթական անհասկանալի «պրոֆեսիոնալիզմով»… -Նախ՝ ինչու՞աշնանը, երբ զբոսաշրջության սեզոնն ավարտվել է, երբ մինչև ասֆալտապատումն ավարտեն, ձյունով ծածկվելու է մինչև գարուն և գարնանը կրկին՝ դեռևս «չվայելած», կարկատվելու է: -Երկրորդ՝ ի՞նչ սկզբունքվ, ի՞նչ «մեթոդներով», չափանիշներով է որոշվում, թե որ հատվածը պետք է վերանորոգվի: Քարուքանդ հատվածներ կան, որոնք անտեսվել են, […]

Վարչապետի հարցով

Ո՞վ է ապրիլին դառնալու վարչապետ, քաղաքական օրակարգի հրատապ հարցադրումն այսօր լրագրողներն ուղղել են ԱԺ նախագահ Բաբլոյանին. «Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին՝ բոլորս միասին»,- ասել է Բաբլոյանը: Դիտարկմանը, թե վարչապետի թեկնածության հարցի շուրջ կուսակցության ներսում քննարկումներ կա՞ն, Բաբլոյանը պատասխանել է․ «Դրանք կքննարկվեն ապրիլին»:

«Մի քանի կիլոգրամ կոնֆետով, հեծանիվով, կամ խաղալիքով…». շոուի էֆեկտը/տեսանյութ/

«Այսօր Հայաստանում երեխաները  համեմատաբար պաշտպանված են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ընդգծեց, որ կան ավանդական արժեքներ, որ դեռ մեր երկրում պահպանվում են: Մտավորականը  դեմ է  մի շարք «կեղծ» արժեքների գոյությանը: Նա արձանագրում է , որ մեր երկրում իրականացվում և բարձրաձայնվում են մի շարք բարեգործական ակցիաներ, որոնք ավելի շատ շոուներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի