23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարուքյանը չի հավակնում Գլխավոր դատախազի պաշտոնին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում ՝ չի հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: «Նման քննարկում չի եղել, չգիտեմ որտեղից մամուլում նման նյութ էր եղել: Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի: Մենք դեռ նախորդ տարվանից այս հարցերը բարձրացնում ենք: Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր: Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»,-այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանը նշեց, որ այս պահին դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել խմբակցությունում. «Դա խմբակցությունում քննարկելու հարց է: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, կսկսվի պրոցես»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ