19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իրականում ես չէի սպասում նման առաջարկի».Օսիպյան

 

«Իրականում ես չէի սպասում նման առաջարկի»,-ասել է  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ ոստիկանական համակարգում խոսակցություններ են եղել, որ ոստիկանապետ նշանակվելու է համակարգից դուրս անձ. «Անկեղծ ասած, ես լավ չընդունեցի այդ լուրերը, իսկ երբ պարոն վարչապետն առաջարկեց, մտածեցի, որ 30 տարի աշխատում եմ համակարգում, տիրապետում եմ մեր համակարգի կառուցվածքին, ճիշտ է, կան ստորաբաժանումներ, որտեղ չեմ աշխատել, բայց ամեն դեպքում, գիտեմ համակարգի խնդիրները, գիտեմ, որ կարող եմ իմ գործընկերների հետ լուծել այդ խնդիրները»:

ՀՀ ոստիկանապետը հայտնել է, որ ինքը պատրաստ էր նման զարգացումների, անգամ գործընկերների շրջապատում ասել է, որ բարդ խնդիրներ են լինելու փողոցներում իրենց և ցուցարարների միջև:

«Անկախ զանգվածի թվաքանակից ոստիկանությունը հնարավորություն ուներ բոլորին կարգի հրավիրվելու: Կլիներ 10000, 50000, թե 100000, հնարավոր էր այդ ցույցը դադարեցնել: Բայց ցույցը դադարեցնելու պահը չէր: Մենք գնահատել ենք ցույցը դադարեցնելու հետևանքները: Չէր բացառվում, որ ցույցը դադարեցնելու հետևանքով բազմաթիվ տուժողներ կունենայինք: Եվ գնահատելով այդ ամենը՝ մենք հանդուրժող դուրս եկանք: Ոստիկանության խնդիրը միայն ցույցը դադարեցնելը չէ, որ փողոցում ցույց չլինի, այլ այստեղ նաև մեր հեղինակությունն է: Մեր երկրի հեղինակությունն էր դրված, մեր պետականության հարցն էր դրված: Մենք կարևոր փուլում ենք գտնվում»,-նշել է Վալերի Օսիպյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ