04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը չի համոզել

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանն ասում է, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ նոր շունչ է փորձում բերել կառավարություն, պատասխանատվություն է վերցնում  բազմաթիվ խնդիրների լուծման համար: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Միաժամանակ մեր զրուցակիցը բացասական է վերաբերում ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակմանը. «Ես, իհարկե, լսեցի, թե ինչպես բացատրեց պարոն Փաշինյանը նրա նշանակումը, սակայն այդ պատասխաններն ինձ չբավարարեցին: Նա շատ ապօրինի հրամաններ է կատարել»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Մակեյանը հույս  հայտնեց, որ Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի, և արդյունքում նորմալ ազատ ու թափանցիկ ընտրություններ կկայանան: 

Ըստ նրա՝ նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից պետք է լինի քաղբանտարկյալների ազատության հարցը:

«Իրավիճակ է փոխվել, Սասնա ծռերի հետ կապված կարող եմ ասել՝ այդ մարդիկ պայքարել են, որ ազատագրեն երկիրը այն վարչախմբից, որին հասավ շարժումը, ձգելն անիմաստ է, քանի որ դա լարում ու խաթարում է համերաշխության մթնոլորտը: Ես հույսով եմ, որ արագ կարձագանքվի, ու Նիկոլ Փաշինյանը կզբաղվի»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ