18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ելք» դաշինքը երևանցիներին որակյալ կրթություն է խոստանում /տեսանյութ/

Այս պահին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանի Ավան վարչական շրջանում: Ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը իր խոսքում ընդգծեց, որ եթե Երևանցիները ուզում են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան, ուրեմն պետք է իրենց վստահության քվեն տան «Ելք» դաշինքին, քանի որ այժմ Երևանի դպրոցների տնօրենների մեծամասնությունը այնպիսին է, որ ջանում է քվեներ հավաքել իշխանության ներկայացուցիչների […]

Թույլ չեմ տալու, որ ինձ մանդատից զրկեն. Նապոլեոն Ազիզյան

«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը Henaran.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի գրել, ավելին, վերցնելու է իր մանդատը: «Ես իմ մանդատն ստացել եմ ժողովրդի կամքով, ժողովրդի քվեն եմ ստացել, այսինքն, իհարկե, թույլ չեմ տալու, որ ինձ զրկեն այդ իրավունքից»,-ասաց նա: «Ես ապրիլի 2-ից հետո տնից դուրս չեմ եկել, բնականաբար, դիմում էլ չեմ […]

Ցանկացողները կարող են . Մուկուչյանի հայտարարությունը

Ինքնաբացարկից և ստորագրությունից հրաժարվելու համապատասխան կարգ կա.  ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` խոսելով երեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ինքնաբացարկների դիմումներից ու որոշ թեկնածուների հայտարարություններից, թե իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել: Նշենք, որ ըստ օրենսդրության` այսօր մինչև 15:00-ը բոլոր ցանկացողները կարող են հետ վերցնել իրենց ինքնաբացարկի դիմումները: 

Վարչապետի դեմքը. փաստաբան

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով հայաստանյան ավտոճանապարհներից: Նա բաց նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում. «ՈՐՈՇԵՑԻ ՄԵՂՄ ԳՐԵԼ, ՍՏԱՑՎԵՑ ՍԱ. Հարգելի պարոն վարչապետ. Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղեւորվելու դեպի Իջեւանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: […]

Կարծում եմ … եթե այդպես է … երևի թե մանդատ վերցնեմ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում չի գրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ պարզ չէ`  կվերցնի մանդատը, կհայտնվի խորհրդարանում, թե կմնա իր պաշտոնին: «Ճիշն ասած` չգիտեմ, քանի որ դեռ նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Ինձ հետ քննարկում չի եղել: Կարծում եմ, որ եթե այդպես է հրապարակվել, երևի թե մանդատ վերցնեմ, ինձ ոչ մեկ ոչինչ չի […]

Անհասկանալի ու տարօրինակ երևույթներ «Ծառուկյան» դաշինքի շուրջ

Արդեն պարզ է, թե որ պատգամավորներն են ինքնաբացարկ ներկայացրել, և ովքեր են հայտնվելու վեցերորդ գումարման խորհրդարանում: ԿԸՀ-ը երեկ հրապարակել է այս ցանկը, և դրանից հետո «Ծառուկյան» դաշինքում տարօրինակ երևույթներ սկսեցին: Բանն այն է, որ ինքնաբացարկի դիմում գրած անձանցից ոմանք հայտարարում են, թե իրենք ինքնաբացարկ չեն գրել: Մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում […]

Լոզունգներ են. Տարոն Մարգարյանը` Զարուհուն և Նիկոլին/տեսանյութ/

««Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացել են կարգախոսներով, այլ ոչ թե նախընտրական ծրագրերով»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր` մայիսի 2-ին, Դավթաշեն վարչական շրջանում կայացած հանդիպումից հետո ասաց  Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով դրանք ընդամենը կարգախոսներ են` լոզունգներ , որոնք կարող է հնչեցնել Երեւանի ցանկացած բնակիչ, եթե […]

Ջիվան Գասպարյանը` Տարոնին…/տեսանյութ/

«Ես գովել չեմ սիրում, ընդհանրապես  իմ բնավորության գծերի մեջ դա չկա, բայց չգնահատել Տարոն Մարգարյանի աշխատանքը` ամոթ կլինի: Ես չեմ կարող ճիշտը չխոսել…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Երևանի ավագանու ընտրություններում կրկին անգամ հայտ ներկայացրած ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին` երեժիշտը շատ է հարգում: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները, որին […]

«Ընտրովի պաշտոնը նվեր չեն տալիս». Տարոն Մարգարյանը պոռթկաց /տեսանյութ/

«Ընտրովի պաշտոնը նվեր չեն տալիս»,-այսօր մայիսի 2-ին, Դավթաշեն վարչական շրջանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրեն ուղղված լրագրողի հարցին, թե Երևանի քաղաքապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի նվերն է` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի պատվին,արձագանքեց Երևանի գործող քաղաքապետ,մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանը ծիծաղեց ու հավելեց, որ նման բաներ տարածողներն են հենց երազում նվերի […]

Ես իշխանությունների հետ ավելի վատ եմ խոսում. Արա Աբրահամյանը` Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրան ներկայացնելու է երկրի զարգացման վերաբերյալ տարբեր ծրագրեր: Այսօր նա այս մասին հայտնեց լրագրողներին ճեպազրույցի ընթացքում: Արա Աբրահամյանը միաժամանակ նշեց, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին պետք է վերահսկել, որպեսզի նրանք կատարեն իրենց ծրագրերը: «Մենք բոլորս մեղավոր կլինենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի