25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կարելի է ասել` խնդիրը լուծվեց»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ շատ կարևոր էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր կայացած հանդիպումը: «Առաջին հանդիպումն էր, փաստորեն, վարչապետ դառնալուց հետո այլ պետության ղեկավարի հետ, և դա Ռուսաստանի ղեկավարն էր: Ճիշտ է՝ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային այցի շրջանակներում, տեղի ունեցավ այլ ձևաչափում՝ ԵՏՄ շրջանակներում, բայց կարծում եմ՝ շատ կարևոր էր: Ես տեսա դրական շեշտադրումներ երկուստեք հռետորաբանության մեջ, ինչը նշանակում է, որ Հայաստանում այդ կտրուկ ռեֆորմները, որ նախատեսված են առաջիկայում, ամեն դեպքում դրանց իրականացման համար հիմք է նախատեսվում այս հանդիպմամբ, որպեսզի խոչընդոտ չլինի Ռուսաստանի կողմից գոնե»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ երկուստեք շեշտվեց նաև, որ ինչպես Հայաստանում իշխանության փոփոխությունն է Ռուսաստանը դիտարկել որպես ներքին խնդիր, այնպես էլ շարունակի այդ իշխանության գործունեությունը՝ որպես Հայաստանի ներքին խնդիր:  «Ես կարծում եմ՝ այդ խնդիրը, որը դրված էր, կարելի է ասել, որ լուծվեց: Նաև շատ ուշագրավ էր Պուտինի օգնականի՝ Ուշակովի հայտարարությունը, որ սա քանի որ առաջին հանդիպումն է, խորը քննարկում չի նախատեսվում, այլ ավելի շատ ծանոթանալու են, ավելի շատ մթնոլորտ ձևավորելուն ուղղված հանդիպում է լինելու, և, ըստ ամենայնի, կարելի է տպավորություն ստանալ, որ այդ ամենը դրական էր ու շարժվել առաջ»:

Հարցին, թե ինչ սպասել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորից, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց. «ՀՀ արտաքին քաղաքականությունը կարիք ունի գույքագրման և ռեստարտի՝ բոլոր ուղղություններով, որովհետև մեր արտաքին քաղաքականությունը եղել է ռեֆլեքսիվ և խիստ անարդյունավետ, իսկ նոր որակի ներքին քաղաքականությունը պահանջելու է նաև նոր որակի արտաքին քաղաքականություն: Ընդ որում, այդ արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը բարձրաձայնվել է, դա այն է, որ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները բոլոր ուղղություններով, և այնպես, որ որևէ մի ուղղություն չլինի մեկ այլ ուղղության հաշվին: Սա ներկայիս իրավիճակում առավել իրատեսական արտաքին քաղաքականություն է, որը կարելի է և պետք է վարել»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ