01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևի ամանորյա ուղերձը լեցուն է հայատյաց արտահայտություններով. խաղաղության մասին հիշատակում չկա

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։ Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան մեղադրում է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, […]

2023-ը ճանապարհում ենք առանց Արցախի, Արարատի խորհրդի ու Վեհափառի ուղերձի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2023-ը ճանապարհում ենք առանց Արցախի, Արարատի խորհրդի ու Վեհափառի ուղերձի։ Կապիտուլյանտների հանրայնը 23:40 չի հեռարձակելու Հայոց Վեհափառի ուղերձը։ Ո՞վ եք դուք…ապազգային ու հակապետական արարածներ։ Հայերի մեծ մասը կապիտուլյանտին է բոյկոտում, իսկ թուրքի կամակատարները՝ Վեհափառին։ Վեահափառ Տեր, մենք սպասելու ենք միայն Ձեր ուղերձին։ Ձեւը կգտնենք լսելու […]

Մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամփոփել բառը շատ խորիմաստ է, մարդը հազվադեպ է իրականում ամփոփում անցնող տարին։ Դժգոհում է, սգում,ցավում, ջղայնանում,թվարկում անցնող տարվա վատը,երբեմն նաեւ լավը,փնթփնթում ու այդպես փնթփնթալով ակնկալում , որ նոր եկողը լավը կլինի։ Կարծում եմ մենք վերջապես հասուն ենք եւ պարտվոր ենք իրականում ԱՄՓՈՓԵԼ անցած տարին,անցած բոլոր […]

Սերժ Սարգսյանի ասած, մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին: Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով և ով իրեն ինչքան լավ է ու ուժեղ […]

«Կգա մի օր` կմնա մի օր». Աշոտյան

Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր»: Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։ […]

Արցախի դավաճանաբար հանձնու՞մն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հումորն ու սատիրան միշտ էլ անդրադարձել են քաղաքական թեմաներին: Սակայն, այն չի արվել անձնական վիրավորանքի, անգամ թշնամուն նսեմացնելու, կամ որևէ ազգի արժանապատվությունը ոտնահարելու միջոցով: Հարևան քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն այնքան են երես առել Բաքվում, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով` համատեքստում բացահայտ նսեմացնում են մեր Ժողովրդին, նրա հերոսական […]

Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ։ Ամանորի նախաշեմին շատերն են խոսում միասնության մասին։ Միասնությունը փառահեղ երեւույթ է,երբ ծառայում է մարդկությանը,ազգի ու պետության շահերին։ Բայց ի՞նչ միասնություն կարող է լինել հերոս Վահրամ Պահլավունու ու դավաճան Վեստ Սարգսի,ազգի նվիրյալ Վասակ Մամիկոնյանի ու «30 […]

Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում: Ադրբեջանը խոսում է Հայաստանից ակնկալվող տարածքային զիջումների մասին և կտրականապես մերժում նույնիսկ իր` 2021-22 թթ.-ի ընթացքում […]

2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ, նիկոլիզմի հեռացում, Արցախի հարցի հայանպաստ վերաիմաստավորում,ադրբեջանցիների վտարում ՀՀ ինքնիշխան տարածքից,Ալիեւի եւ Փաշինյանի ռեժիմների քաղբանտարկյալների ազատ արձակում,ռեւանշ… Կարճ ասած, որ Հայկը հաղթի ոսոխ բելին։ Հույս,Հավատ ու Սեր»։

«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տգիրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է: Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում: ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի