22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 2-ին որոշում է ընդունել Տավուշի մարզում իր ղեկավարությամբ մայիսի 22-ին անցկացնել շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով։ Մարզպետը որոշել է ուսումնավարժությանը ներգրավել Տավուշի […]

Այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում: Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` […]

Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները` զիջելու երկրի ինքնիշխանությունը»:          

Ոստիկանը իրենցն է, ձերը չի․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանը իրենցն է, ձերը չի Երբ «հայ» ոստիկանը նիկոլի հրահանգով հայ դպրոցականների, ծերերի,կանանց  ու  այլ հայերի է ծեծում, ուժ գործադրում , առայժմ՝ դեռ Կիրանցում․․․ճանապարհ բացելով ադրբեջանցի հրոսակախմբերի համար։ Այսպիսի Հայաստան՝ իրական ու բռնազավթված, անտեր ու անպաշտպան, անպաշտպան, որովհետեւ մի բուռ պաշտպանողների ոչ մեկս թիկունք չենք  կանգնում ֆեյսբուքից […]

Հիմա իրականությունը լրիվ այլ է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1990-ական թվականներին, Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին: Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթացող մարտական գործողություններին սկզբում կամավորական ջոկատների, իսկ հետո` կանոնավոր բանակի կազմում, մեծ թվով մարդիկ մասնակցեցին: Մարդիկ պայքարեցին, նրանց մի մասը` սեփական կյանքի գնով, […]

Կիրանցում են ջարդում եւ կոտրում, դուք դեռ ձեր սուրճը խմեք, դեռ ․․․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոխզիջման հետ համամիտ չէին, իրենց համապատասխան  «բացվածքներն» էին պատռում, հիմա համատարած զիջում է եւ հանձնում՝ ՀԱՄԱՏԱՐԱԾ եւ եթե ինչ-որ մեկին թվում է  իրեն չի հասնելու, չարաչար սխալվում է, հատ-հատ, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն  հանձնելու է՝ փողի կամ վախի  դիմաց․․․․վերջում ինքն […]

Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իի էջում գրել է․ «Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները: Արդյոք գիտակցու՞մ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը: Եթե չե՛ս ցանկանում արժանապատվությունդ արատավորել, կամ ապօրինի հրաման կատարել՝ մի՞թե […]

Ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ «սանձարձակ մենթ»… Իրավունք

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Նիկոլի ժողովրդավարության բաստիոնում ՝ բարբարոս ու ջարդարար ոստիկանների ձեռամբ, գերազանցեց բոլորիս հոռետեսական  սպասումները ու այն մեկ արտահայտությամբ կարող ենք կոչել «մենթական բեսպրեդել», եւ վերջ: Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ (խոսքս բոլորի մասին չէ. հարգանքս իրենց ուսադիրը հարգող սպաներին ) «սանձարձակ մենթ»… իհարկե պատճառները […]

Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցի տղամարդկանց /Տեսանյութ/

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում: Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Գառնիկ Դանիելյանը նաեւ տեսանյութ է տարածել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի