Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք
Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը: Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ […]





































