03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասք նախագահ ստորացնողի, կամ կեցցե՛ (2 Ց-ով) Վահե Գրիգորյանը

Այլևս ՍԴ դատավոր, իսկ ժամանակին հայտնի քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանը, ով Արմեն Սագսյանին (ՀՀ Նախագահ) անվնում էր «Տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», այսօր ասել է, որ կուզենար ներողություն խնդրեր էդ բառերի համար ու անցներ առաջ, բայց դա չի անի, որ ՀՀ քաղաքացիները կաշկանդված չզգան իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս: Վահե Գրիգորյանը, կարծում եմ, կարող էր անգամ դա չասել, քանի որ դիմացինն էդքանը լսելուց հետո ի հեճուկս սեփական ինքնասիրության և գործող կարգի իրեն արդեն առաջադրել էր: Ընդհանրապես Վահե Գրիգորյանը մեր պատմության մեջ արդեն իր ուրույն տեղն ունեցող անհատ է. նա այն եզակին է (դեռևս իհարկե), որ Սահմանադրությամբ երկրի գլուխ հանդիսացող պաշտոնյային ստորացրել է և հենց վերջինիս կողմից` սուս ու փուս, գլուխը կախ նշանակվել է կոնկրետ պաշտոնի թեկնածու: Ապրի Վահե Գրիգորանը:

Նարեկ սամսոնյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ