Այդ նույն Սամվել Կարապետյանը իր մտքերը գրում է «խավարամիտ» Մեսրոպ Մաշտոցի գրերով. տոմարագետ /տեսանյութ/
«Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչած իրարամերժ հայտարարությունները ներքին անկազմակերպության, կոմունիկացիոն խնդիրների մասին է վկայում, դա չեմ մեկնաբանի, բայց մի բան հստակ է՝ Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու ռիսկերի վերաբերյալ որեւէ հանրային քննարկում չի իրականացվել, խոսքը նրա մասին չէ, որ ասենք 4-5 հոգով քննարկել են ինչ-որ թուղթ, հետո թաքուն ստորագրել, խոսքը լուրջ հանրային քննարկման մասին է, […]
Ըստ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի կառավարության նոր ծրագրով նախատեսվում է, որ հինգ տարվա ընթացքում մասնավոր և պետական ներդրումների հարաբերությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 23-25 տոկոս, սա էլ՝ այն պարագայում, երբ այսօրվա ցուցանիշը 18 տոկոս է։ «Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ մենք բառերով ասում ենք՝ […]
«ՀՀ քաղաքական դաշտում բոլորը պահպանողական, նեոկոնսերվատիվ բնույթի ուժեր են: Դա նշանակում է, որ առաջիկա տարիներին երևի թե պահպանողական ուժի կարիք կա, և հասարակությունն ինքն է պահանջելու այդ ուժին և ձևավորելու է: Հիմա հասարակության մեջ կա այդ գաղափարական հատվածի պահանջարկը»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «ՀՀԿ-ն՝ որպես պահպանողական, երկար տարիներ լինելով […]
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։ Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով […]
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Այս մասին փետրվարի 9-ին գրել էր Tert.am-ը: Galatv-ի հաղորդմամբ՝ այս տեղեկատվության վերաբերյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը […]
Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ: Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել […]
Հայտնի դատական գործերով ձգձգումները ցույց են տալիս, որ ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն արագ բացահայտելու դրանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպանն ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Դատավարությունների ձգձգումները եւ հիվանդ մարդուն ամիսներով պահել բանտում, ցույց է տալիս, որ մեր սիրված, փառաբանված ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որ արագ 1-2 ամսում […]
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը: Հովհաննես Ավետիսյանը մասնավորապես գրում է. «Ցուցանիշը (անգլերենով անվանվում է extent of market dominance) կազմվում է յուրաքանչյուր երկրի ներսում իրականացված հարցումների հիման վրա: Նշված ցուցանիշի հարցումները՝ ըստ այդ հաշվետվության, իրականացվել են 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Հիմա այս տեղեկատվությունը ստանալուց հետո […]






























