Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է. Պետրոսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/06/BBAD05F5-28F8-4F8A-9976-7DC9EB9C4715.jpeg)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.
«Ո՞վ է իրականացնելու վեթթինգը…
Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է:
ԲԴԽ-ն չի կարող վեթթինգ իրականացնել. չի կարող և վերջ…
Ինչո՞ւ… Նա դրա իրավունքը չունի: Ինչ էլ փոխեն ու լրացնեն Դատական օրենսգրքում, միևնույնն է՝
Սահմանադրությունն այդ հնարավորությունը չի տալիս:
Հիմնական օրենքի 173-րդ հոդվածը փակել է այդ դուռը…
Խնդիրը կարող է լուծվել միմիայն հանրաքվեով:
Իսկ թե ինչու է վարչակազմը խորշում հանրաքվեից, դատեք ինքներդ..
Մնացած մեկնաբանությունները՝ հաջորդիվ…»: