Ինչի համար պետք է ուրախանալ. Աստծո եւ մարդու չափանիշները տարբեր են /տեսանյութ/
«Տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով և նավակին էր մոտեցել, սաստիկ վախեցան: Եվ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցեք»: (Հովհաննես 6:15-21) Քրիստոսի աշակերտները նավարկում էին դիմացի ափը։ Հիսուս բարձրացավ լեռը աղոթելու, ապա՝ ծովի ափով քայլեց դեպի դիմացի բնակավայրն, ուր նավարկում էին աշակերտները։ Քրիստոս տեսավ, որ հանդիպակած քամու պատճառով նավը խորտակվելու վտանգի տակ էր […]
Դուք չեք ստեղծվել պարտվելու կամ հուսահատվելու համար՝ այլ զորանալու եւ հաղթելու: «Զորացեք Տիրոջով եւ նրա զօրության կարողությամբ.» (Եփ 6:9): Թարմացրեք ձեր կարողությունները: Մենք պետք է վեր բարձրանանք: Որեւէ նվաճում առանց սխրանքի չի լինում: Բոլորդ կանչված եք Աստուծո կողմից: Բոլորիդ վրա ծագում է Աստծո արեւն ու շնորհը ։ Սխրանքն առանց ներքին բարոյական ուժի անհնար է: Մի […]
Նույնիսկ դժվար պահերին Աստված հավատարիմ է։ Երբեմն իրավիճակները կարող են թվալ անիմաստ, շփոթեցնող և վախեցնող։ Երբեմն մեր վախը կարող է լինել հսկա, իսկ հավատը՝ փոքրիկ, թշնամիները՝ մոտիկ, իսկ ընկերները՝ հեռու։ Երբեմն մեր բեռը թվում է անտանելի, իսկ մեր ցավը՝ անվերջանալի։ Երբեմն մեր աղոթքները դատարկ են, իսկ աղմուկը՝ բարձր։ Երբեմն մեր թշնամին աղմկում է, իսկ Աստված […]
Ամենագեղեցիկ տաճարը Աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված սիրտն է … Վիկտոր Հյուգո
Եթե աղոթել սովորեցնեք ձեր երեխաներին՝ ձեր համար են աղոթելու, եթե սեր սովորեցնեք՝ ձե՛զ են սիրելու, եթե հարգել սովորեցնեք՝ ձե՛զ են հարգելու, եթե բարին սովորեցնեք՝ ձե՛ր հանդեպ են բարություն անելու, բայց եթե չարություն սովորեցնեք՝ հենց ձե՛ր նկատմամբ են չարանալու, հայհոյել սովորեցնեք ձեր երեխաներին՝ հետո ձե՛զ են հայհոյելու… Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետագա կյանքը ձեր ձեռքերում է:
Աստուծո Խոսքն ասում է «Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ.» (Հովել 3:11): Տեսնու՞մ եք բառերն ինչպես կարող են փոխել մարդու կյանքը: Իրական հավատքով մարդը թող երբեք չհուսահատվի: Սեփական կրքերի դեմ պայքարը կարող են տանել միայն համբերատարները, ովքեր զորանում են Տիրոջով: Հիշու՞մ էք, Պողոս առաքյալն ինչ էր ասում. «երբ տկար եմ, այն ժամանակ եմ […]
Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի: Մատթեոս 12:7 Զոհերից ու ձևապաշտությունից առավել Աստված ակնակալում է մեր բարի գործերը։ Իրական աստվածպաշտությունը ունի մեկ օրենք՝ արձագանքել մարդկային կարիքին, սիրով ու ողորմածությամբ ապրել կյանքը։ Ողորմությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո […]
Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք: Ա Կորնթացիներին 3.16,17 Այս խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես Տեր ու Փրկիչ, և Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ: Այդ ժամանակ է, […]
Ոչ մի մարդ երջանկություն չի ունենա եթե նա արմատախիլ չի անում իր չար կրքերը: Երկու բան կա, որ պետք է տարբերել՝ պատվիրանները պահել և ուզենալ փոխվել: Մարդ կարող է պատվիրանների արտաքին մասը պահել առանց հավատքի: Մարդ նույնիսկ կարող է հավատք ունենալ ու էլի արտաքին պատվիանները պահել: Բայց եթե մարդը չի ուզում ՓՈԽՎԵԼ, ոչ մի օգուտ […]




























