14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ է Աստված հասնում օգնության

«Տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով և նավակին էր մոտեցել, սաստիկ վախեցան: Եվ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցեք»: (Հովհաննես 6:15-21)

Քրիստոսի աշակերտները նավարկում էին դիմացի ափը։ Հիսուս բարձրացավ լեռը աղոթելու, ապա՝ ծովի ափով քայլեց դեպի դիմացի բնակավայրն, ուր նավարկում էին աշակերտները։ Քրիստոս տեսավ, որ հանդիպակած քամու պատճառով նավը խորտակվելու վտանգի տակ էր և ջրի վրա քայլելով եկավ օգնության։

Այստեղ ականատես ենք հրաշքի, սակայն իրական հրաշքն այն չէ, որ Քրիստոս քայլում է ջրի վրայով, այլ այն, որ Տերը գալիս է օգնության ամենակարճ ճանապարհով։ Աշակերտներին օգնության հասնելու ամենակարճ ճանապարհը ջրի վրայով նավակին հասնելն էր։ Քրիստոս նպատակ չուներ զարմացնելու, այլ՝ արագ հասնելու օգնության։

Մեր կյանքում էլ շատ հաճախ փչում է փորձությունների քամին, որ խանգարում է մեր բնականոն կյանքին։ Եվ երբ մարդն սկսում է պայքարել, Աստված անմիջապես գալիս է օգնության։
Քրիստոս ապրեց մարդկային փորձությունների մեջ՝ մեզանից ակնկալելով ոչ միայն հավատալ, այլ նաև վստահել Իրեն։

Քրիստոնեության յուրահատկությունը ոչ թե հավատալու մեջ է, այլ՝ Աստծուն վստահելու։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ