09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատվենք այն ամբողջ կեղտից ու աղբից, որ կա մեր ներսում

Ոչ մի մարդ երջանկություն չի ունենա եթե նա արմատախիլ չի անում իր չար կրքերը: Երկու բան կա, որ պետք է տարբերել՝ պատվիրանները պահել և ուզենալ փոխվել: Մարդ կարող է պատվիրանների արտաքին մասը պահել առանց հավատքի: Մարդ նույնիսկ կարող է հավատք ունենալ ու էլի արտաքին պատվիանները պահել: Բայց եթե մարդը չի ուզում ՓՈԽՎԵԼ, ոչ մի օգուտ չունի, երջանկություն ու խաղաղություն էլ չի ունենա այդ մարդը: Աստուծո Արքայությունն այնպիսի բան չի, որ դու պատվիրանները պահեցիր ու քեզ տվեցին որպես պարգև: Այլ Աստուծո Արքայությունը մարդու փոփոխության պտուղն է: Դու պատվիրանները պահում ես փոխվելու համար, որպեսզի պտուղ տաս: Պտուղը քո անձի փոփոխությունն է, թէ դուք ինչքան ես ազատվել քո չար կրքերից: Եթե դու չես ուզում ինքդ փոխվել, ուզում ես հազար օր ծոմ պահիր, ոչ մի օգուտ չունի: Աստված պատվիրանները տվել է, ու Տեր Հիսուս Քրիստոսը եկել է, որպեսզի մեզ օգնի ՓՈԽՎԵՆՔ, ազատվենք այն ամբողջ կեղտից ու աղբից որ կա մեր ներսում, իսկապես վերանոգովի մեր բնությունը: Ու բարի պտուղ տանք: Աստուծո արքայությունն այդ պտղի արդյունքն է Այս վիճակով, չենք կարող այնտեղ մտնել: Երջանկություն չի լինի եթե դու արմատախիլ չես անում քո չար կրքերը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ