22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Օրվա ավարտի աղոթք

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն […]

Սա իսկական հանցագործություն է մարդկության հանդեպ

«Ես գիտեմ, թե Ում եմ հավատացել, և այս ճակատագրական տարիներին Հիսուս Քրիստոսի դրույթներից և ոչ մեկը չի սասանել: Փաստը մնում է փաստ, որ Քրիստոսից բացի ոչ ոք չի կարող ապահովել այս երկրի անվտանգությունը և այն լցնել բարի կամքով: Մենք պարտավոր ենք քարոզել ողջ աշխարհով մեկ, քանի որ Ավետարանը մեզ դարձնում է մարդկության պարտապանը: Քրիստոսի մասին […]

Տիրոջից է փրկությունը

Դավիթը 3րդ սաղմոսի մեջ ասում է «չեմ վախենա տասնյակ հազարավոր զորքերից, որ պաշարել են ինձ… Տիրոջից է փրկությունը»: Դավիթը դարձավ հզոր թագավոր: Դուք էլ երբ չորս կողմից պաշարված էք նեղություններով ու թշնամիներով, հիշեք մի պարզ ճշմարտություն: Եթե դուք հավատարիմ էք Աստծուն ու կատարում էք նրա պատվիրանները, ապա Տերը պաշարում է նրանց, ովքեր պաշարում են ձեզ: […]

Հարց տուր քեզ քնելուց առաջ

Արեցի՞ր արդյոք մի քայլ Աստծուն ընդառաջ: Կամ լսվեց քո շրթներից գոնե զղջումի հառաչ: Գոհացավ արդյոք քեզնից մի կարիքավոր Թե այսօր էլի դարձար մեկին դատավոր: Հարց տուր քեզ ամեն օր, ու պատասխանիր Մի պատճառաբանիր անհիմն, նանիր…   Ծովիկ Դավթյան

Ինչպես հաշտվել Աստծո հետ

«Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին,որ դեպի իրեն էր գալիս,և ասաց. «Ահա Աստծո գառը,որ վերցնում է աշխարհի մեղքը»: (Հովհ.1;29): Այսպես նա շրջապատում գտնվող մարդկանց ուշադրությունը ուղղեց Տեր Հիսուս Քրիստոսը: Նա կարծես ասում էր, «Մեր առջև կատարյալ զոհ է, որը չի պահանջում կրկնակի զոհաբերություն, նա ունի հավիտենական արժեք»: Հին կտակարանում գառնուկը զոհի կենդանի էր, դրա համար Տեր […]

«Մոմենտի տակ»

Մարդիկ ասում են. «մոմենտի տակ՝ պատահական այնպես է ստացվում, որ սայթաքում եմ ու սխալ թույլ տալիս»: Բայց չեն ուզում խորանալ, թե ինչու է այդպես ստացվում: Եթե մարդու հիշողությունը լցված չէ Քրիստոսով, այն լցված կլինի հազար ու մի չար կրքերով, որոնք իրենց զգացնել կտան «մոմենտի տակ»: Բայց եթե դուք ավելի հաճախ ՀԻՇԵՔ Տեր Հիսուսին, դուք բարի […]

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում: Հաջորդ անգամ, մի հատ մոմ էլ վառեք նրանց համար ում վիրավորել եք: Մի հատ էլ նրանց համար ում խաբել եք: Մի հատ էլ նրանց համար ումից մի բան եք գողացել: Մի հատ էլ նրանց համար ում մի բան պարտք եք ու չեք վճարել : Սերաֆիմ Վիրիցկի

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում սրան կամ նրան, ապա հիշիր նաև քո՛ գործած մեղքերը, որոնց համար  քեզ ևս չի պատժել Աստված Իր սիրո պատճառով: Եթե փնտրում ես Աստծո արդարությունը ուրիշին պատժելու համար, ապա ի՛նքդ եղիր արդար ու ասա՛.  Տեր իմ, չէ՞ որ Դու արդար ես, ո՞ւր է Քո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված