27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ ոսկորները նրանք փշրելիս նախատում էին՝ հապա ու՞ր է քո Աստված

Եղջերվի նման, որ փափագում է ջուրն աղբյուրների, այդպես հոգի՛ս է փափագում Քե՛զ, Տե՛ր: Հզո՛ր, կենդանի՛ Աստծո՛ւդ եմ ծարավ, և ե՞րբ պիտի գամ, որ երևա՛մ Քո երեսի առջև:Գիշեր ու ցերեկ իմ կերակուրը իմ արցո՛ւնքն եղավ, մինչ ասում էին՝ հապա Աստվածդ ո՞ւր է՝ չի՛ գալիս, որ քեզ ազատի՛: Հիշում էի ես և տառապո՛ւմ էր իմ հոգին իմ մեջ, բայց քաջալերվո՛ւմ, կյա՛նք էի առնում, երբ մտնում էի հարկաբաժինը տանդ Աստվածային, որ լի է անհո՜ւն սքանչելիքով: Լի է ձայների գոհաբանության ազնի՛վ ցնծությամբ, և բարեկենդան ձայներո՛վ է լի: Սակայն ինչո՞ւ ես դու այդպես տրտում և կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ, ի՛մ հոգի՝ ա՛նձ իմ, հուսա՛ Քո Աստծուն, և գոհությունդ վե՜ր բարձրացրու, քանի որ Նա՛ է իմ ազատումն ու փրկությունը իմ: Ալեկոծվե՛լ է իմ հոգին ահա, սաստի՛կ խռովվել, այդ պատճառով էլ ես Քեզ հիշեցի Հորդանա՛ն երկրից, Հերմոնի փոքր լեռի՛ց հիշեցի: Խորությունները խորությունների՛ն արձագանք տվին՝ Ձայնիդ ուղղության սահմանների մեջ: Երբ անցնում էիր՝ Քո ալիքները վրայո՛վս անցան:

Ողորմությո՛ւնդ ես պատվիրում, Տե՛ր իմ, ցերեկ ժամանակ, իսկ գիշերվա մեջ՝ նո՛ր օրհնություններ, և աղոթքներս Աստծո՛ւդ են ուղղված՝ իմ կյանքի՛ համար: Ասացի Տե՛ր իմ, ինձ ընդունեցի՛ր, իսկ այժմ ինչո՞ւ մերժեցիր հանկարծ, ինչո՞ւ ես տխուր ու տրտո՛ւմ քայլեմ՝ թշնամուս նեղող ցավերն իմ վրա: Իմ ոսկորները նրանք փշրելիս նախատում էին՝ հապա ու՞ր է քո Աստվա՛ծն,- ասելով: Սակայն ինչո՞ւ ես դու այդպես տրտում և կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ, ի՛մ հոգի՝ ա՛նձն իմ, հուսա՛ Քո Աստծուն, և գոհությունըդ բարձրացրու վե՛ր, քանի որ Տե՛րն է իմ ազատումն ու փրկությունը իմ:

Սաղմոս 41

Գրաբարից փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ