«Ծուռ նստենք, շիտակ խոսենք» շարքից: Այսքանը որ համբերատար կարդաս, կազատվես մի մեղքից, որ դատել է կոչվում, կսովորես մի առաքինություն, որ լռություն է կոչվում: Երբ պատրաստվում ես քննադատել եկեղեցու սպասավորին, մի պահ լռիր, ինքնաքննության ենթարկիր անձդ, հիշիր վերջին անգամ ե՞րբ ես եղել եկեղեցում, ի՞նչ արարողություն էր, որքանո՞վ էիր դու հաղորդ այդ արարողությանը, ի՞նչ հաճախականությամբ ես լինում […]
« Լուսավորիր ինձ, Հիսո՜ւս, մտքի լույսերով և սրտիցս դուրս վտարիր խավարն ու ստվերները։ Արգելակիր բազում ցրումներս և խափանիր կամքս բռնադատող փորձությունները։ Զորությամբդ պայքարիր իմ փոխարեն և հաղթիր այլանդակ գազաններին՝ խաբող ցանկություններին, որպեսզի Քեզնով վերադառնա խաղաղությունը և լիաձայն փառատրությունդ վերստին կարկաչի սուրբ ապարանքում, որ է մաքուր խիղճը։ Հրամայիր փոթորիկին ու փայլակներին, ասա՛ ծովին. «Խաղաղվի՛ր», և հողմին. […]
Աշխարհում Հակաքրիստոսի գալը ահա պարզ նկատելի է՝ էլ անպտղության սրսկում, էլ բռնություն ընտանիքների վրա՝ բռնության կանխարգելման անունով, երեխաներին ծնողներից խլելու սատանայություն, էլ չիպավորման եկող սպառնալիք, էլ գեյական իրավունքների օրենսդրման գեյառաջարկներ, էլ բնական սննդի առողջություն քայքայող գենախեղում և նման հարյուրավոր, անկախատեսելի արհավիրքներ, որ խոստանում են ավելի խորանալ: Քրիստոնյա լինելով սուրբ Գրքից գիտենք, որ այդ ամենը և […]
« Օրհնյա՜լ ես, Աստված իմ: Թեև անարժան եմ Քո առատազեղ բարիքներին, բայց գիտեմ, որ ըստ վեհ մեծությանդ ու անսահման բարությանդ չես դադարում բարեգործել նաև ապերախտներին և համառ ու պնդագլուխ հակառակորդներիդ, տալով նրանց կյանք և դարձի հնարավորություն: Տուր մեզ, Աստված իմ, վերադարձ դեպի Քեզ, որպեսզի լինենք երախտագետ, խոնարհ ու ջերմեռանդ, քանզի Դու ես մեր փրկությունը, ուժն […]
Ի՞նչ են իրենցից ներկայացնում տասը պատվիրանները: Բոլոր մեծ ու փոքր օրենքների ամփոփումը: Աստված տվեց պատվիրանների հերթականությունը, բայց չհամարակալեց դրանք: Ինչպե՞ս Աստված սահմանեց Իր Օրենքը: Երբ Աստված ստեղծեց մարդկանց, Նա Օրենքը գրեց նրանց սրտերում: Հետագայում Նա դասակարգեց Օրենքը՝ ըստ տասը պատվիրանների, այն գրել տվեց երկու քարե տախտակների վրա՝ երկու աղյուսակով և ամբողջական տեսքով հայտնեց Մովսեսի միջոցով: […]
«Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին»,-այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Հոգևորականը նշեց, որ տոնի շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում: «Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է Սուրբ Սարգսի անունը […]
Մարդկությունը բաժանված է երկու մասի` Եկեղեցու և անհավատների, երրորդ կամ միջին վիճակ չկա. կամ հավատացյալ ես, կամ` անհավատ, կամ Աստծո մեջ ես, կամ` չարի, կամ լույսի մեջ ես, կամ` խավարի, կամ օրհնության մեջ ես, կամ` անեծքի, կամ Դրախտի մեջ ես կամ դժոխքի, ուստի, եթե դու դեռ չես միացել Տիեզերական Եկեղեցուն, ապա Աստծո Խոսքը կօգնի քեզ` […]
«Սա Մուրմանսկն է: Այնտեղ 40 օր ցերեկային լույս չէր եղել: Մի քանի օր առաջ մարդիկ այսպես հավաքվել էին ողջունելու այս տարվա առաջին ցերեկային լույսը, որը տևելու էր ընդամենը … 34 րոպե: Մենք ամեն օր լույս ենք տեսնում, ու շատ ժամանակ չենք էլ գնահատում այն: Նույնպես էլ Քրիստոսը: Նա մարդու կյանքի լույսն է, բայց մարդիկ դա […]
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից […]