27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես Մոցարտը գտավ Աստծուն

Մոցարտը, գիտակցելով իրեն տրված սքանչելի երաժշտական պարգևի արժեքը, գրում է.

 «Երաժշտությունը հեղեղվում է ինձ վրա: Ես երաժշտությունն իմ մտքում պահում եմ ոչ թե կոտորակված կամ ծավալման մեջ, այլ պահում եմ այն ամբողջական, մեծաբեկոր: Այս ամենն իմ մեջ ընթանում է որպես մոգական, եթերային վիթխարի մի երազ: Իսկ ինչպես է լինում, որ ես չեմ մոռանում այդ երաժշտությունը, ինչպես երազն  է մոռացվում: Օ, հենց դա է Աստվածային ամենաթանկ պարգևը, որի համար ես պետք է գոհության պատարագներ մատուցեմ իմ Արարչին»:

Մոցարտը խորապես հավատում էր Աստծուն: Նրա հավատը կենդանի էր և ոչ ձևական: Նա չէր կարող սահմանափակվել կաթոլիկ եկեղեցու ծեսերով միայն: Մշտապես փնտրում էր կյանքի բարոյական և հոգևոր իմաստը: Հորն ուղղված նամակում նա գրում է.

 «Ես միշտ մտածում եմ Աստծո մասին, ընդունում եմ Նրա ամենազորությունը և երկյուղում Նրա բարկությունից: Բայց ես գիտեմ նաև Նրա Սերը, Նրա գթածությունն ու կարեկցությունը նրանց նկատմամբ, ում արարել է: Եվ ոչ մի դեպքում և երբեք Նա չի թողնի նրանց, ովքեր ծառայում են Իրեն»:

 «Ռեքվիեմ»-ը գրելու ընթացքում նա շատ էր մտածում մահվան մասին.

 «Ամեն օր քնելուց առաջ մտածում եմ, որ վաղը կարող է այստեղ չլինեմ, բայց դա չի նշանակում, որ ես տրտմության ու թախծի մեջ եմ: Ես գոհանում եմ Տիրոջից ու երջանիկ եմ, որովհետև Նա ինձ համար բացել է մահվան իրական խորհուրդը: Գոհանում եմ ամեն օր այդ բարձրագույն երջանկության համար և սրտանց կամենում եմ, որ այդ խորհուրդը բացվի բոլորին»:

 Վոլֆգանգ Ամադեուս ՄՈՑԱՐՏ – (1756-1791), ավստրիացի կոմպոզիտոր, կապելմայստեր, ջութակի, կլավեսինի, երգեհոնի վիրտուոզ կատարող:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ