18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ոչ ոք թող նրա համար ողորմություն չխնդրի

«Թող մի ամբարիշտ նշանակվի նրա դեմ, նրա աջ կողմում թող կանգնի ամբաստանողը. դատարանից թող հանցապարտ դուրս գա, նրա աղոթքը թող վերածվի մեղքի: Թող կարճացվեն նրա կյանքի օրերը, մի ուրիշը թող վերցնի նրա պաշտոնը. նրա որդիները որբեր դառնան, նրա կինը թող դառնա այրի: Նրա որդիները մուրալով թափառեն, դուրս վռնդվեն իրենց ավերված տներից. վաշխառուն լափի նրա բոլոր ունեցվածքները, […]

Աղոթք փորձության ժամին

Տե՛ր իմ, Տե՛ր Պարգևատու, մենք դարձյալ փորձության մեջ ենք այս պահին: Մեր հավատի չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ` Քո ողորմության,  Մեր աղոթասիրության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ քո Գթության: Մեր միաբանության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ Քո մեծ Սիրո.  Քո հանդեպ ունեցած մեր հավատարմության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր,  այլ Քո Հայրական […]

Եթե կանգնես նեղության մեջ ընկածի կողքին

Եթե դու օգնես մարդկանց ու հասնես նրանց: Եթե քաջալերես գործնկերոջդ ու հոգ տանես որևէ հիվանդի համար: Եթե կանգնես նեղության մեջ ընկածի կողքին, ապա միշտ հիշիր, որ Աստված կհոգա, որ ինչ որ մեկն էլ քո կողքին կանգնի ու քո համար բարեխոսի երբ դու լինես նեղության մեջ: Որովհետև հոգևոր օրենք կա՝ մենք հնձնում ենք այն, ինչ ցանում […]

… Ձեր ձեռքերը լի են արյունով. սթափվենք

Ներկայացնում ենք հատված Հին կտակարանի Եսայու մարգարեությունից. աղոթենք մեր երկրի համար:  «Իմ ինչի՞ն են պտք ձեր բազմաթիվ զոհերը, -ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնեք իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակեք կոխոտել իմ […]

Ինչ է, ի վերջո երջանկությունը

Երջանկությունն Աստծուն ամեն ինչից առավել սիրելն է, որովհետև ինչպես Աստված է մարդուն Իր բոլոր արարածներից առավել սիրում, այդպես էլ կամենում է, որ և Ինքը մարդկանցից սիրվի ամեն ինչից ավելի: Ով Աստծուն չի սիրում, ինչպես պետք է սիրել, անհանգիստ վարանում է. որովհետև անհնար է, որ մարդու բաղձանքը հանգստանա այլ բաներով,, եթե ոչ՝ միայն Աստծով: Ուստի երբ […]

Ամեն տեսակ փորձություն անփորձությունից է լինում

Ամեն տեսակ փորձություն անփորձությունից է լինում` Աստծու նախախնամությամբ, որ փորձ ձեռք բերենք, նաև մեր տկարության պատճառով, որովհետև մեր խնդիրներին հաճախ քրիստոնեաբար չենք վերաբերվում: Հռոմ. 2: 2-11 Մատթ. 8: 18-27 Մայիսի 29, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Մի նմանվիր չարին

 «Սիրելիս, մի նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ. 1: 11): 18. Ղուկ. 20: 1-8։  Գործ. 24: 1-26։ Բ  Հովհ. 1: 1-13։  Հովհ. 12: 24-26։  Մատթ. 21: 18-32։  Մարկ. 11: 12-26։ Մայիսի 18, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Շնորհը՝ Աստծո պարգև

«Մենք պետք է խոստովանենք նաև, որ իմացության (ճանաչողության) և փրկության (ազատության) բոլոր ճանապարհներին մենք կախված ենք այնպիսի գործոններից, որոնք վերահսկողությունից դուրս են և, հոգևոր լեզվով ասած, կրում են Շնորհ անունը. «Որովհետև շնորհքով ենք փրկված՝ հավատքի ձեռավ, և սա ոչ թե մեզանից է, այլ Աստծո պարգևն է» (Եփես.2.8 )»: ՊԱՈՒԼԻ Վոլֆգանգ Էռնստ – (1900-1958), շվեդ (ծագումով […]

Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն

Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ։ Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։21 Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։ (Հովհ. 4 […]

«Պետք է ցույց տալ ժամանակակից հասարակությանը, որ քրիստոնեությունը հնացած չէ» (տեսանյութ)

Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է, թե որն է հոգևորականի իրական դերը, երբ հաճախ են քննադատում քահաներին, երբ եկեղեցու նկատմամբ անվստահություն է առաջանում: Ըստ Տեր Նշանի՝ չպետք է բևեռվել կոնկրետ հոգևորականի կերպարի վրա: «Պետք է հասկանանք, որ մենք ընդամենը միջոց ենք, Աստծու զավակ ենք՝ ծառայելու, որ հանդիպումը կայանա»,-նկատեց նա: Նա հավելեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի