Ողորմիր մեզ և օրհնիր
«Աստված, ողորմիր մեզ և օրհնիր մեզ, ցույց տուր երեսդ մեզ և ողորմիր մեզ: Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում և փրկությունդ` բոլոր ազգերում» (Սղմ. 66:2-3):
«Աստված, ողորմիր մեզ և օրհնիր մեզ, ցույց տուր երեսդ մեզ և ողորմիր մեզ: Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում և փրկությունդ` բոլոր ազգերում» (Սղմ. 66:2-3):
Չեմ կարող այսօր չմտածել այն ԻՆՔՆԱ-ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, որ հայ մարդիկ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են իրենք իրենց դեմ։ Որոշ պաշտոնական տվյալների համաձայն (իսկ պաշտոնական տվյալները, ինչպես բոլորը գիտեն, միշտ շատ ցածր են իրական թվերի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում ԱՄԵՆ ՏԱՐԻ կատարվում է 120.000 աբորտ (երևակայեցեք որքան է կատարվում Սփյուռքում, եթե հաշվի առնենք, որ […]
« Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ։ Օգնիր ինձ սովորել Քո ներկայության, խաղալ Քո ներկայության, ուրախանալ Քո ներկայության, հանգստանալ Քո ներկայության, որովհետև եթե մտածեի, որ Դու այնտեղ ես, Տեր, եթե ինքս ինձ բացեի Քո Սիրո դիմաց, որ նվիրվում է, այլևս երբեք միայնակ չէի լինի, այլևս երբեք չէի լինի տկար։ Չէի կարողանա այլևս, Քո դիմաց, […]
Ժողովուրդ այս ատելությունը մեզ հիվանդացնում է: Մարդիկ իրար ու պետության նկատմամբ ահավոր ատելությամբ են լցվել: Մեզ ապաքինվել է պետք: Մեզ ազգային համաձայնություն է պետք: Համաձայնության մեջ բոլոր հարցերը կարող ենք լուծել: Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար: Տեսնում է՞ք չարն ինչ կռիվ է տանում մեր ազգի համար: Երբեմն տպավրություն է, որ Տեր Հիսուսը երկու ձեռքով […]
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի եւ հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս Երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից Ձեզ համար պատրաստված Արքայությունը»։ Տե՛ր, շնորհիր մեզ այդ […]
Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում. այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։ Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։ Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։ «Օրհնել» նշանակում է […]
…Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունը: Սրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք […]
Մոտ 2500 տարի առաջ, «Տերը բարկացել էր Երուսաղէմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց։ (Դ.Թգ 24:20): Սեդեկիա թագավորը չհասկացավ, որ թէև իր իշխանությունն Աստծուց էր, այն սահմանափակ էր: Նա չեր լսում Աստուծո խոսքը ու ճիշտ չէր կառավարում: Նա մոռացել էր որ Աստված է դնում ու հանում թագավորներին (Դանիել 2:21): Ժողովուրդն […]
2008-ի մարտը Մեծ Պահքի շրջան էր, երբ ամեն մի քրիստոնյա պիտի իր սեփական անձի քննությամբ զբաղված լիներ, և դիմացինին սիրեր իր անձի պես, մինչդեռ մարտմեկյան արյունոտ իրադարձությունները եղան: Էսօր էլ Հարության օրերի մեջ ենք, երբ Հարությունից մինչև Համբարձում՝ 40 օր շարունակ քրիստոնյաներն իրար բարևելու մի ձև պիտի ունենային, ինչպես դարեր շարունակ է եղել՝ Քրիստոս հարեավ […]
Համաձայն սբ. Պաիսիոսի կանխատեսության, Ռուսաստանը կհաղթի, իսկ Թուրքիան ընդմիշտ կչքանա աշխարհի քարտեզից Մեծ ցնցումների ժամանակ անպայման սկսում են հիշել (հետին թվով) Նոստրադամուսի, Վանգայի օրախնդիր գուշակությունները։ Իբր, տեսեք, թե դեռ երբ են այդ մասին ասել։ Պայծառատեսության նահապետներին անմիջապես լղոզվում են ժամանակակից աստղագուշակները ու «քթից քչփորում» իրենց իբր իրականություն դարձած մշուշոտ կանխատեսումները։ Սակայն Սիրիայում հց-24-ի կործանումից հետո […]