12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչ է նշանակում սիրել քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով

Տեր Հիսուսն ասեց, որ ամենամեծ պատվիրանը «սիրիր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ ուժով»ն է: Ինչ է նշանակում սիրել քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով: Գոնե ամեն օր մի քիչ կարդալ իր Խոսքն ու մտածել իր Խոսքի մասին: Գոնե օրը մի հատ Սաղմոս ու մի գլուխ Ավետարան […]

Աշխարհն առանց Աստծու ծնում է մուրացկաններ և դատարկամիտներ

«Որքան ավելի շատ հարստություն առանց Աստծու, այդքան ավելի շատ աղքատություն: Որքան ավելի շատ գիտելիք առանց Աստծու, այդքան ավելի շատ դատարկություն: Միայն Աստված է հարստություն և իմաստություն տալիս մարդուն: Աշխարհն առանց Աստծու ծնում է մուրացկաններ և դատարկամիտներ» :  Սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչ

Հավիտենական հեղափոխություն

Քրիստոս՝ չհնացող հեղափոխական… Ամենամեծ հեղափոխությունը, ՈՐ ԲՈԼՈՐԻ համար է եւ ոչ թե մարդկանց մի խմբի միայն կամ մի սերնդի, Քրիստոս արեց՝ հնարավորություն տալով բոլորին կոչվելու Իր մայր, եղբայր կամ քույր։ “Իմ մայրը եւ եղբայրները նրանք են, որ Աստծո Խոսքը լսում են եւ կատարում”։ Հարազատանա՛նք Քրիստոսին ոչ միայն Իր Խոսքը լսելով ու գիտենալով, այլ առավել ԿԱՏԱՐԵԼՈՎ […]

Ազնավուրը ձեր եւ զվարթունների՝ հրեշտակների բարեխոսական աղոթքի կարիքն ունի

Զվարթնո՞ց, Ազնավո՞ւր… Սիրելի՛ հայրենակիցներ, երեխաներին հոգեւորաբար եւ հոգեբանորեն խեղող հելոուինյան գովազդը թողած, անբնական եւ անբարոյական սեռային կրքերի քարոզչությունը թողած, Աստծո փոխարեն մամոնային պաշտելու քարոզարշավը թողած, ընկել ենք քվեարկելու եւ բանավիճելո՞ւ՝ Զվարթնոց, թե Ազնավո՞ւր։ Հ.Գ. Ազնավուրը ձեր եւ զվարթունների՝ հրեշտակների բարեխոսական աղոթքի կարիքն ունի ավելի… Տեր Նշան քահանա Ալավերդյան

Երբ է Աստված ապրում մեր ընտանիքում

Մեր սիրելի Ոսկեբերան Հայրապետը ընտանիքի մասին մի լավ միտք ունի. «Ընտանիքը ամբողջական օրգանիզմ է, հետևաբար ամուսինները նման են ձեռքերի և աչքերի: Երբ ձեռքերը ցավում են, աչքերը լացում են, երբ աչքերը լացում են, ձեռքերը սրբում են»: Երբ ընտանիքով նստում ենք ճաշի և առանց աղոթքի հաց չենք ուտում,  ուրեմն Տեր Հիսուս թակել է մեր դուռը, և մեզ հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի