05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ կյանքը միահյուսվում է Հիսուսի կյանքի հետ. մեծերը` Աստծո մասին

«Ավետարաններում պատմվում է այն մասին, թե ինչպես Քրիստոսը, ում կյանքը կատարյալ էր և առանց մեղքի, մեր փոխարեն խաչի մահ ընդունեց՝ մեզ ազատելով մեր մեղքերի հետևանքներից: Քրիստոս Փրկչին ընդունել նշանակում է հավատալ ավետարանական իրադարձություններին և հաղորդակցության մեջ մտնել Աստծո հետ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ այդ դեպքում իմ և քո կատարած մեղքերն այլևս չեն կարող կանգնել մեր և մեր Արարչի միջև: Վերստին ծնված լինել նշանակում է ամբողջ սրտով դրան հավատալ: Իմ կյանքը միահյուսվում է Հիսուսի կյանքի հետ, ես դառնում եմ Նրա եղբայրը, և Աստված մեր ընդհանուր Հայրն է: Այս հասկանալն ու ըմբռնելը ինձ ազատում է այն կապանքներից, որոնք մինչ այդ խանգարում էին Արարչի հետ իմ հաղորդակցությանը:

Վերստին ծնունդը նոր կյանք է, դեռ ոչ կատարյալ, բայց ձգտումների, ջանքերի և փնտրտուքի կյանք, Սուրբ Հոգու միջոցով Աստծո հետ միավորվելու կյանք: Սկզբում պետք է դատարկվել, իսկ հետո՝ լցվել: Եթե մենք փնտրում ենք ճանաչումն ու ըմբռնողությունը Աստծո և ուզում ենք ապրել Նրա հետ, ապա այս ամենը կգտնենք Հիսուսի մեջ: Սա խորը անձնական վերապրում է, և հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք բարձր ճշմարտություններ կփնտրենք, երբ կփորձենք հասկանալ ինքներս մեզ և Աստծուն»:

ՔԱՐՏԵՐ Ջեյմս Էրլ, «Ջիմմի» կրտսեր –(1924), ԱՄՆ 39-րդ նախագահը (1977-1981)՝ դեմոկրատական կուսակցության կողմից: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2002)՝ «միջազգային կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու, դեմոկրատիան և մարդու իրավունքները ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելու համար»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ