25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստվա՛ծ իմ, Դու ինձ ողորմիր, վերականգնիր ինձ ու հանիր ոտքի

Երանի՜ նրանց, ովքեր խորհո՛ւմ են աղքատի մասին, և նրա՛ մասին, ով գլխի վրա ծածկ չունի՛ բնավ: Տերը կփրկի՛ այդ հոգատարի՛ն, կապրեցնի՛ նրան, երկրի վրա կդարձնի նրան երանելի՜ մարդ. չի՛ մատնի նրան ձեռքն իր թշնամյաց: Երբ նա ցավերի մահճի մեջ ընկնի, Տերն իր օգնությամբ կկանգնի՛ կողքին և ե՛տ կվանի հիվանդությունը նրա անկողնուց: Ես ասացի, թե՝ Տե՛ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձն իմ, քանի որ մե՛ղք եմ գործել Քո հանդեպ:

Թշնամիներս չարությամբ լցված՝ մե՛կ բան են խորհում. այս մարդն ե՞րբ պիտի մեռնի, որ կորչի՛ անունը նրա: Երբ ներս է մտնում քեզ տեսակցելու՝ նենգամի՛տ բան է խոսում սրտի մեջ և կուտակում է անօրենություննե՛ր իր անձի վրա: Եվ դուրս ելնելով նույն նենգ բաներն է խոսում աջ ու ձախ, ու նրա խոսքից ուրախանալով՝ թշնամիներս նո՛ւյնն են շշնջում: Ո՛չ միայն իմ դեմ չար բան խոսեցին, այլև անօրեն խոսքեր ստելով՝ դրեցին վրաս, թե՝ ի՛նքն է ասել:

Եվ ասում էին՝ ննջե՛լ է արդեն, մի՞թե այլևս պիտի արթնանա ու ոտքի կանգնի. և այն մարդը, որ իմ խաղաղության համար էր գալիս և ում վրա ես հո՛ւյս հաստատեցի, որ հա՛ցս էր ուտում, խաբե՛լ սկսեց ինձ հաճախակի: Սակայն, Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ինձ ողորմիր, վերականգնի՛ր ինձ ու հանի՛ր ոտքի, և այդժամ պիտի նրանց արածը իրե՛նց հատուցեմ: Եվ երբ իմանամ, որ սիրում Ես ինձ, թշնամիներիս այդժամ չե՛մ թողնի՝ չարաբանելով իմ վրա ցնծան: Որովհետև ինձ՝ անբի՛ծ ժամանակս ընդունեցիր, Տե՛ր, որ ինձ կենդանի՛ պահես Քո առջև՝ հավիտյա՜նս հավետ: Եվ հավիտյանս Օրհնյա՜լ է Աստված, Տե՛րն Իսրայելի. թող լինի՜, լինի՜:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ