02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք: Սրանք Իմ Խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին: Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր` Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու Վսեմ Միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական Ուժը Մեկից անցնում է մյուսին: Կերակուրը սնուցում է մարմինը: Իսկ Աստծո […]

Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում

Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում: Սպիտակ քաղաքում երկու եղբայր, որ մի քանի հարկանի շքեղ տուն ունեին ծնողներից ժառանգած, երկրաշարժից առաջ բակում փայտե տնակ են սկսում կառուցել: Հարցնողներին, թե ինչ եք անում, բացատրում են, որ Աստված հայտնել է, թե մեծ երկրաշարժ է լինելու, բակում փայտե տնակ սարքեք, որ այնտեղ ապրելով փրկվեք: Ամենքն էլ […]

Երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ

Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը, ինչպես Դու արեցիր անապատի մեջ: Փորձությունը հաղթահարելու առաջին քայլը այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից: Երբեք մի մտածեք, թե փորձությունը արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ` ամեն ինչից առաջ պետք է […]

Այդպես Աստծո հետ հանդիպում չի կայանում

Հոգևոր կյանքի մեջ մի շատ կարևոր օրենք կա: Աստված ասում է, «իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» Բ Կթ. 12:9: Մարդիկ ուզում են ամեն ինչում ինքավստահ լինել: Բայց այդպես Աստուծո հետ հանդիպում չի կայանում: Իսկ երբ մենք տեսնենք մեր թերությունները, վախերն ու կասկածները ու այդ մասին խոսենք Աստուծո հետ, ապա իմացեք, որ Իր զորությունը […]

Մեծ մոլորեցման ժամանակներ են

Մեծ մոլորեցման ժամանակներ են. այս ժամանակի թագավորների մասին, սուրբ գրությունները վկայում են, որ պիտի միաբանվեն Քրիստոսի դեմ՝ կեղծավորեցնելով բուն Քրիստոնեությունը: Եվ բուն Քրիստոնեության հալածանքն էլ մեծ է լինելու: Սիրելինե՛ր, քաջ լինենք, ո՛չ թե մարդու վրա հույս դնենք, այլ՝ Աստծո, որ հենարան ու հույս է և զորու ազատագրել մեզ և մեր հոգիները՝ այսօր և հավիտյան: Քրիստոսին […]

Վստա՛հ եղեք, որ վարձը չի կորչի

Հիսուս ասում է. -Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին: Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեին հատուկ վարձ կստանա: Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա: Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, […]

Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը

Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև այդ է բարին և այդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը: Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն […]

Ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը

Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը… և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, որովհետև […]

Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը

Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով: Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին: Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի