Փախի՛ր երիտասարդական ցանկություններից
Մեծ տան մեջ միայն ոսկյա և արծաթյա անոթներ չեն լինում, այլ նաև փայտյա և կավե: Պարզ է, որ առաջինները թանկարժեք են, իսկ մյուսները՝ անարժեք: Արդ, ով ինքն իրեն մաքրի մեղքերից, Տիրոջ համար կդառնա թանկարժեք մի անոթ՝ ամեն տեսակ բարի ծառայություն մատուցելու մաքուր և պատրաստ:
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց նման, որոնք մաքուր սրտով աղոթում են Աստծուն:
Հրաժարվի՛ր հիմար և անօգուտ վեճերից՝ իմանալով, որ դրանցից կռիվներ են ծագում: Աստծու ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ Ավետարանը ուսուցանելու, ներողամիտ՝ քաղցրությամբ խրատելու հակառակողներին, որովհետև Աստված միշտ էլ առիթ է տալիս, որ նրանք ետ դառնան իրենց սխալից և ճանաչեն ճշմարտությունը և զգաստանալով դուրս գան Սատանայի որոգայթներից, որոնց մեջ բռնված՝ կատարում են նրա կամքը:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:20-26)