03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Տե՛ր իմ, Քեզ վրա ես հույս դրեցի եւ պիտի չամաչեմ

Տե՛ր իմ, Քե՛զ վրա ես հույս դրեցի և հո՛ւր հավիտյան պիտի չամաչեմ, Քո արդարությամբ եկ ու փրկի՛ր ինձ, Քո արդարությա՛մբ ապրեցրո՜ւ, Աստվա՛ծ: Խոնարհեցրո՜ւ ականջդ ձայնիս, շտապի՜ր հոգիս կենդանի պահել: Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, պահապա՜նս եղիր, ապահո՛վ տունն իմ՝ ի՛նձ ապրեցնելու, Դու իմ զորավի՛գ և ապավե՛նն իմ, առաջնորդեցի՛ր, սնուցեցի՛ր ինձ՝ հանո՛ւն Քո Անվան, և պիտի հանե՛ս այս […]

Առավոտյան աղոթք

Առավոտյան աղոթքս եվ իմացական պաշտամունքս ընդունիր ամենակալ, ամենամեծդ Աստված,Քո անապական ու երկնային խորանում։ Լուսավորիր մեզ արդարության եվ իմաստության լույսովդ.դարձրու մեզ լույսի եվ ցերեկվա որդիներ. որպեսզի երկյուղածությամբ վարենք եվ առանց գայթակղության ավարտենք մեր կյանքը։ Զի դու ես մեր օգնականն ու փրկիչը,եվ քեզ վայել է փառք, իշխանություն եվ պատիվ այժմ եվ միշտ եվ հավիտյան հավիտենից ամեն։

Իմ հոգի՝ Տիրոջն օրհնիր շարունակ

  Ի՛մ հոգի՝ Տիրո՛ջն օրհնիր շարունակ, իմ Տե՛ր Աստվածը մե՛ծն է ամենա: Զգեստավորված գովասանքներով և վայելչությամբ, լույսն իբրև թիկնոց ուսերիդ վրա: Դո՛ւ տարածեցիր երկինքը վերում՝ որպես սուրբ խորան, և նրա վերին հարկերն հիմնեցիր երկրի ջրերին: Դո՛ւ ես ի զորու՝ ամպերն իբրև գորգ փռել ոտքիդ տակ՝ քայլելով անցնել դրանց վրայով, հո՛ղմ առաջացնել և շրջել նրա հզո՛ր […]

Լավ չէ երեխաների հացն առնել եւ շներին տալ

«Նա էլ պատասխան տվեց և ասաց և ասաց. Լավ չէ երեխաների հացն առնել և շներին գցել» (Մատթևոս 15.26): Այս պատմությունը մի քանանացի կնոջ մասին է, որը խնդրում է իր դիվահար աղջկա համար։ Հիսուսը պատասխանում է․ «Լավ չէ երեխաների հացը առնել և շներին տալ», սակայն կինը ասում է․ «Շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»։ Եկե՛ք այս պատմությունը […]

Փրկության ճանապարհը

Հիմա, որ հավատով արդարացած ենք, այլևս հաշտված ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հասնել այն շնորհին, որի մեջ ապրում ենք այժմ և պարծենում Աստծու փառքին արժանանալու հույսով: Եվ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, […]

Խորհենք այս մասին քնելուց առաջ

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին… Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կյանքը հավիտենական» (Սղ 132:1-3): Գիտե՞ք մենք ինչքան բան ենք կորցնում, երբ թողնում ենք անհամաձայնությունները մեզ բաժանեն: Գիտե՞ք ինչքան օրհնություն ենք կորցնում, երբ խռովում ենք իրարից կամ նեղանում ու չենք կարողանում ներել: Եթե սա հասկանանք ամեն ինչ կանենք իրար սիրելու ու […]

Խաչի իմաստը

«Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» /Մատթեոս 10:38/: «Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի […]

Աստվածաշունչը ցույց է տալիս՝ ինչպես խավարից տեղափոխվել լույսի մեջ

Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք։ Հետևաբար, ապրեցեք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը։ Եփեսացիներին 5.8

Բժշկության աղոթք

Աստված հավիտենական, բարերար և ամենակալ, Ստեղծող լույսի և հորինող գիշերի, Դու կյանք` մահվան մեջ և լույս` խավարում, Հույս` սպասողների և համբերություն տարակուսյալների. Որ ամենաարվեստ Քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի, Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ, Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել փառքը Քո տերունական, Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում` Երկնավորներն ու երկրավորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի