14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր. Հայրապետի ուղերձը կանանց

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և […]

Ինչ է նշանակում ապաշխարել

Ապաշխարության մասին Գրիգոր Լուսավորիչ Քանզի Տիրոջ խոսքը ծանրաբեռնվածներին խոստովանությամբ դեպի ապաշխարություն է կանչում, մեղքերով խավարածներին՝ դեպի արդարության լույսը, մոլորվածներին՝ դեպի ճշմարտության գիտությունը, արդարության ճանապարհներից շեղվածներին ուղղության բերում՝ խոստովանությամբ մահաբեր վարքը վերստին նորոգելու և սատանայի բոլոր խարդավանքները լուծարելու: Քանզի «Կամենում է, որ ամեն մարդ ապրի, – ասում է առաքյալը, – և ճշմարտության գիտությանը հասնի ամենագյուտ սիրո […]

Կյանքիդ ճանապարհը դու չէ, որ պետք է ընտրես

Երբեք մի՛ մտահոգվիր, թե ինչն է կյանքիդ նպատակը, այլ մտածիր թե ինչն է Աստծո նպատակը քո կյանքի համար: Մի՛ որոշիր կյանքիդ ճանապարհը. մոռանո՞ւմ ես, որ Հիսուս ասաց. «Ես եմ ճամապարհը» (Հովհ. 14:6): Կյանքիդ ճանապարհը դու չէ, որ պետք է ընտրես. այն արդեն ընտրված է Աստծո կողմից, իսկ քո բաժինը պարզապես այդ ճանապարհին հետևելն է: Վաղինակ […]

Սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ

Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված […]

Կուբայի քրիստոնյաները դեմ են հանդես եկել նույնասեռ «ամուսնություններին»

Այն բանից հետո, երբ կուբացիները կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը, քրիստոնյա ընդդիմությունը սկսեց ակտիվորեն զանգվածային բողոքներ կազմակերպել: Զանգվածային քարոզարշավը, որը հիմնականում իրականացվում է նույնասեռ «ամուսնությունների» դեմ, քրիստոնյաներին քաղաքական ազդեցիկություն տվեց երկրում: «Ես չեմ կարող քվեարկել մի բանի օգտին, որը հակասում է իմ սկզբունքներին, – Associated Press-ին ասել է Կուբայի Ավետարանական լիգայի նախագահ Ալիդա Լեոնը, – Դա […]

Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի. սուրբ հայրերը՝ պահքի մասին

Քանի որ պահք չպահեցինք, դրա համար էլ դրախտից դուրս նետվեցինք: Ուրեմն, պահք պահենք, որպեսզի նորից դրախտ մտնենք: Ինչքան որ մարմնից ես խլում, այնքան հոգուն ես ուժ տալիս: Որովայնը պայմանագրերի մեջ ամենահավատարիմ դաշնակիցն է, ոչ մի բան չպահպանող մի մառան. եթե դրա մեջ շատ բան է դրված, ապա իր մեջ վնաս է պարունակում, իսկ դրվածը չի […]

Ինչո՞ւ է Մեծ Պահքը Քառասնորդական կոչվում

Մեծ պահքը տարվա ամենաերկարատև պահքն է, բայց այն մեծ է կոչվում նաև այն պատճառով, որ նվիրված է և նախորդում է քրիստոնեության մեծագույն տոնին՝ Զատիկին: Այս պահքը պատմականորեն կայացել է աստիճանաբար՝ ունենալով տարբեր տևողություններ: Հայ Եկեղեցու ներկայիս ավանդությամբ Մեծ պահքն ընդգրկում է Բուն բարեկենդանից մինչև Զատիկ ընկած 7 շաբաթները: Թեև նշյալ՝ առաջին և վերջին կիրակիները պահեցողության օրեր […]

Բժշկության աղոթք

Ցավերիս ու վշտերիս մասին Քեզ պատմեցի Տեր, ու Դու արթնացրիր իմ հոգին և ես բժշկվեցի ու ապրեցի: Ահավասիկ իմ սրտի դառնությունը խաղաղության փոխվեց և Դու փրկեցիր իմ հոգին, և ինձանից հեռու վանեցիր իմ բոլոր մեղքերը:  Գոհություն Քեզ մարդասեր ՏԵՐ՜. ԱՄԵՆ Սբ.Գրիգոր Նարեկացի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի