29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է նշանակում ապաշխարել

Ապաշխարության մասին
Գրիգոր Լուսավորիչ
Քանզի Տիրոջ խոսքը ծանրաբեռնվածներին խոստովանությամբ դեպի ապաշխարություն է կանչում, մեղքերով խավարածներին՝ դեպի արդարության լույսը, մոլորվածներին՝ դեպի ճշմարտության գիտությունը, արդարության ճանապարհներից շեղվածներին ուղղության բերում՝ խոստովանությամբ մահաբեր վարքը վերստին նորոգելու և սատանայի բոլոր խարդավանքները լուծարելու: Քանզի «Կամենում է, որ ամեն մարդ ապրի, – ասում է առաքյալը, – և ճշմարտության գիտությանը հասնի ամենագյուտ սիրո տեսչություններով» (Բ Պետ. 3:9) (Գրիգոր Լուսավորիչ):

Ճշմարիտ խոստովանողներն ու ապաշխարողներն ազատվում են Քրիստոսի փրկավետ Մարմնով ու Արյամբ: Քանզի դա է մեր հույսն ու քավության առիթը, և դրանով են լինում ազատություն և մուտք դեպի արդարների ուրախություն ու ժառանգություն՝ Քրիստոսի սուրբ սիրո երախտիքներով, որն արդարացնում է ապաշխարող մեղավորներին (Գրիգոր Լուսավորիչ):

Ապաշխարություն է սեփական անձն ամբաստանելը և վնասակար ու չար ցանկություններից հրաժարվելը (Գրիգոր Լուսավորիչ):

Ում մեղքերի վերքերը սաստիկ են, և ինքնակամ է բռնվել նրանցից, որ օրենքով ունի Տիրոջից տրված քրիստոնեության անունն ու կարգը, այդպիսին ունի սպառնալիքների հանգամանքներ: Ուստի, ըստ հանցանքների չափի, թող մեծ ջանք, ջերմեռանդ արտասուք, սրտի փշրվածություն ձեռք բերի՝ որոշակի ժամանակով հեռացվելով Եկեղեցուց՝ խափանելու համար խիստ մեղքերի դժնդակ ձմեռը: Որպեսզի Հոգու հարավային տաք քամու փչմամբ ժամանի հոգևոր գարունը, սաստիկ անձրևների պես վերից թափվեն արտասուքի հոսանքները, որ թարմ հողը ծլեցնի բույսեր ու ծաղիկներ, տունկերը սաղարթավորվեն ու պտուղներ տան, որոնք վայելելով՝ թագավորներն ու ռամիկները զվարճանում են: Նույնպես էլ, ով Հոգու ջերմությամբ հեղում է արտասուքի հոսանքներ և խզում ձմեռային մեղքերի կապանքները, առաքինության բույսեր են արձակում, և արդարության տնկիները պտուղներ են տալիս, որով երկնավորներն ու երկրավորները ուրախանում են Աստծո փառքի համար (Գրիգոր Լուսավորիչ):

Ապաշխարողները այսպիսի միտք և բարք պետք է ստանան, որպեսզի ազատվեն գեհենի անշեջ հրի և անմահ որդերի հարվածների պարտքերից: Եվ, հաստատվելով արտասուքի ավազանով՝ ստույգ ապաշխարությամբ, արքայության ժառանգավորներ լինեն՝ հագնելով սրբության լույսով ճառագայթող, առաքինության վկայություններով զարդարված պատմուճանը՝ սուրբերի հետ պսակվելու և վայելելու անվախճան երանությունների մեջ (Գրիգոր Լուսավորիչ):

Եվ այսպես, ապաշխարության կյանքի դուռը չի փակվելու մինչև աշխարհի վախճանը: Որպեսզի ապաշխարության ավազանի հանապազօրդ արտասուքով լվանանք ու սրբենք մեր գործած ամենօրյա սխալները, որովհետև ամեն օր մեղանչում ենք՝ թե՛ խորհրդով, թե՛ խոսքով, թե՛ լսելով, թե՛ տեսնելով և թե՛ որևէ շարժմամբ: Ուստի, թող հանապազօրդ աղոթքներն ու արտասուքով լվացումները չպակասեն (Գրիգոր Լուսավորիչ):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ