12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Դեպի Քեզ ուղղված աղոթք կարդացի, լսի՛ր ինձ, ով Տե՛ր, իմ աղոթքների ձայնի կո՛ղմ նայիր՝ այն ժամանակ, երբ կարդում եմ դրանք: Թող աղոթքներըս իմ ուղիղ սրտից որպես խունկի՛ ծուխ ելնեն Քո առաջ և ձեռքերս թող բարձրանա՜ն Քեզ որպես իրիկվա օրհնյա՛լ պատարագ: Պահապա՛ն կարգիր իմ բերանին, Տե՛ր, և ամո՛ւր դուռ դիր շուրթերիս վրա, որպեսզի սիրտս չշեղվի՛ հանկարծ […]

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ: – Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի:  Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է: -Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որչեն անում, մասնավորապես` Արցախի   հարցում: -Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին:  Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել:  Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ: – Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞… -Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  […]

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում: Եթե թշնամիները հարձակվում են բոլոր կողմերից մեզ վրա, այդ դեպքում, առավելևս, պայծառ, սիրառատ Հրեշտակները ձգտում են պաշտպանել մեզ, եթե մարդը միայն գիտակցաբար չի անցնում չարի կողմը: Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Աստված խոստանում է օրհնել

Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները:  Տերը ձեզ համար կբացի երկնքի պատուհանները եւ օրհնություններ կթափի:  Նա, ով արդար է, օրհնվում է Աստծուց:  Տերն օրհնում եւ բարգավաճություն է տալիս նրանց, ովքեր իրենց վստահությունը դնում են Նրա վրա:  Անդադար աղոթիր, եւ մեծ կլինի քո օրհնությունը:  Տիրոջ երկյուղը չարն ատելն է: Հպարտությունը, ամբարտավանությունը, չար ընթացքը եւ […]

Եկեղեցիներում սգո արարողությունները կդադարեցվե՞ն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու […]

Եկեք քչի մեջ հավատարիմ մնալու որոշումը այսօր կայացնենք

«Oրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն» (Հռոմ.2.13): Մեր ժամանակի մարդը խնդիր չունի պատվիրաններն ու օրենքներն իմանալու, այլ խնդիր ունի դրանցով ապրելու, դրանք կատարելու: Մենք մեզ քրիստոնյա ենք համարում` զուտ Աստծո մասին կցկտուր գիտելիք ունենալով, բայց այդ քիչ գիտեցածն անգամ չենք ապրում: Եկեք քչի մեջ հավատարիմ մնալու որոշումը այսօր […]

Աղոթք խաղաղության

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի