23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ կանացի քայլ. Հրապարակ

Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։ Եվ կա հետևյալ իրողությունը․ երեկ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը գրառում է կատարել․ «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»։ Հիշում ենք՝ Ամենայն […]

Մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր […]

Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք

Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերի: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի: Հայր Նիկոն Վորոբյով

Սահակ եպ. Մաշալյանն ընտրվեց Պոլսո պատրիարքի տեղապահ

Հուլիսի 4-ին տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը: Մաշալյանն ընտրվել է ձայների` 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:  

Բժշկության հզոր աղոթք

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]

Փաշինյանը քիթը մտցնում է եկեղեցի. հերթը Պարգեւ սրբազանինն է. Ժամանակ

Հայաստանի իշխանու­թյունները հիմա էլ փորձում են հեղափոխություն կազմակերպել Հայ առաքելա­կան եկեղեցու Արցախի թեմում՝ հասնելով Պարգև Սրբազան Մարտիրոսյանի պաշտոնանկությանը: Պարգև Սրբազանը ասոցացվում է Արցախի ներկա իշխանու­թյունների հետ, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հա­մարում է, որ Արցախում իշխանափոխությունը պետք է լինի փաթեթային՝ քաղաքա­կան, ռազմական և հոգևոր իշխանությունները միաժամանակ: Այս եւ այլ հրապարակւմներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Աստված չի կամենում ուժով ապաշխարության տանել

Աստված չի կամենում ուժով ապաշխարության տանել: Եթե Աստված ուժով ստիպեր մարդուն Իր կամքը, Իր Ավետարանը, Իր փրկությունը, Իր Արքայությունը, այդժամ Նա կվերացներ մարդու ազատությունը, մարդկային ինքնուրույնությունը: Այդժամ մարդը կդադարեր մարդ լինել և կլիներ մարիոնետ, մեքենա, ռոբոտ: Եվ Աստված, քանի որ Սեր է, չի կարող այդպիսի որևէ բան անել, որովհետև դա պարզապես բնորոշ չէ սիրուն: Եթե […]

ԱԱԾ-ն զբաղվում է մահմեդական դարձած հայերի հարցով. Ժամանակ

Ռուսաստանի հարավում, մասնավորապես Ստավրոպոլի երկրամասում ՀՀ պատկան մարմինների կողմից հայտնաբերվել են մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք մահմեդականություն են ընդունել։ Չի բացառվում, որ այս միտումը շարունակվի։ Այս հարցով ակտիվորեն զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ գործողություններ կարելի է ձեռնարկել:   Այս եւ այլ հրապարաումներին անոթացեք թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի