Ազատագրական աղոթք /տեսանյութ/

Շատ ուրախ եմ, որ Պոլսո մեջ 12 տարվա դադարից հետո, նոր Պատրիարք ընտրվեց: Սրտանց շնորհավորում եմ նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանին: 1995 թվականից ճանաչում եմ Սահակ սրբազանին ու մեզանից շատերն են լսել Քրիստոսի Խոսքն իրենից ու աճել հավատքի մեջ իր քարոզներով: Փառք եմ տալիս Աստծուն, որ մեր ազգի մեջ բարձրացնում է Քրիստոսասեր առաջնորդներ: Հիշու՞մ էք, երկու […]
«Խոստովանությունը մարդու համար գեղեցկություն է եւ զարդ: Խոստովանությունն անթառամ պսակ է: Խոստովանողը հրեշատակի նման է դառնում եւ միավորվում Սուրբ Հոգու հետ: Ով խոստովանեց՝ արդարացավ, ինչպես Քրիստոսն ասաց.«Նա իմ մեջ կբնակվի եւ Ես նրա մեջ»: Ով խոսոտվանում է, հավիտյանս կմնա կենդանի: Ով խոստովանում է, դատապարտության դատաստան չի տեսնի: Ով խոստովանում է, անանց հուրը նրանց չի այրի: […]
Այսօր ընթանում է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պատրիարքի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Չնայած նրան, որ ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ընդունելով պարտությունը, իր Facebook-ի էջում շնորհավորել և բարեմաղթանք է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Աթեշյանը մասնավորապես գրել է. «Շնորհավորական Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է […]
Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը`անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս […]
Իմ փրկությունն Ես, Տե՛ր իմ, և Աստվա՛ծ, ցերեկն առջևդ աղո՛թք կարդացի, գիշերը նույնպես: Աղոթքներս թող տեսնվե՛ն Քեզնից և խոնարհեցնես ականջդ ձայնիս՝ իմ խնդրանքնե՛րը հաշվի առնելու: Քանի որ անձս չարչարանքների՛ ցավերով լցվեց, մերձեցավ կյանքն իմ անլուր դժոխքին, և համարվեցի նրա՛նց շարքերում, ովքեր նետվում են խորը փոսի մեջ: Եղա ես մի մարդ, ով շուրջբոլորը օգնակա՛ն չունի, սակայն […]
“Սկզբում էր Բանը` Խոսքը, Լեզուն: Բոլոր սկզբնավորումների հիմքը Խոսքն է: Կյանքից առաջ Խոսքն է: Աստծո Խոսքը բարձր հեղինակություն է: Խոսքը արարչական զորություն ունի, քանզի Տիրոջ Խոսքով Երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի Հոգով` Նրա բոլոր զորքերը (Սաղմ. 33.6”): Հայրը` Արարիչ, Ստեղծող, Ամենիշխան, Ամենազոր, Անսկիզբ և Անվերջ Գոյ: Քրիստոսը` Տեր, Փրկիչ, Տիեզերքի ճարտարապետ, Թագավոր: Սուրբ Հոգին` Մխիթարիչ, […]
Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել: Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծո անսպառ բարիքները և անհատնում շնորհները: Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, […]
Տեր Հիսուսը սեղանների շուրջ մարդկանց կարևոր բաներ էր սովորեցնում: Մի անգամ, երբ տեսավ թէ ինչպես են հրավիրվածները ձգտում լավագույն տեղերը գրավել, ասաց «ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղկ. 14:11): Հիմա կասեք, մանրուք հարց է, ինչ կապ ունի, ով որտեղ է նստում սեղանի շուրջը: Բայց […]
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (+IV դ.) Ս. Նիկողայոսը եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր քեռու կողմից: Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է […]